«Օրենքով գող» Շաքրո Մոլոդոյի գործով դատը հետաձգվել է
Մոսկվայի Նիկուլինյան դատարանը հոկտեմբերի 17-ին կշարունակի Զախարի Կալաշովի՝ Շաքրո Մոլոդոյի, և նրա հանցակիցների գործի քննությունը։ Այն հետաձգվել է վկաների պակասի պատճառով։ Այսօր դատարանում Կալաշովն ու նրա 12 հանցակիցները հրաժարվել են ընդունել իրենց մեղքը։ Ռեստորանից 8 միլիոն ռուբլու շորթման դեպքը տեղի է ունեցել 2015 թվականի դեկտեմբերին և հանգեցրել փոխհրաձգության: Դեպքի հետևանքով մահացել է 2 մարդ։
