Զիդանը կգնա այդ քայլին
Մադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը ցանկանում է հեռանալ թիմից, գրում է «El Confidencial»-ը: Ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատրաստ է բաց թողնել նրան: Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը ևս անհանգստացած է ֆուտբոլիստի մշտական վնասվածքներով, սակայն դեռ վերջնական որոշում չի կայացրել: Բեյլի վաճառքից մադրիդցիներն ակնկալում են ստանալ 100 մլն եվրո:
