Ընտրվել է ԵԽԽՎ նախագահ
ԵԽԽՎ պատվիրակները Ստելլա Կիրիակիդեսին ընտրել են Վեհաժողովի նախագահ։ Նա հանդիսանում է Հայաստանի պատվիրակության թեկնածուն։ Կիպրոսի ներկայացուցիչը հոկտեմբերի 10-ին կայացած քվեարկության 3-րդ փուլում ստացել է ձայների մեծամասնությունը։ Մյուս թեկնածուն լիտվացի Էմանուելիս Զինգերիսն էր։ Նշենք, որ ԵԽԽՎ նախագահի ընտրություններն անցկացվեց երեք փուլով, քանի որ նախորդ երկուսում թեկնածուներից ոչ մեկին չէր հաջողվել ստանալ 152 պատվիրակի քվե: Հայկական պատվիրակությունը նախապատվությունը տվել է Կիպրոսի թեկնածուին:
