«Տանը մարդ կա՞...»

Շշմեցուցիչ է ուղղակի: Աննման: Երկրում, երկրի «գլխին», պետական ու այլևայլ կառույցների հետ կապված ինչ ասես, որ չի կատարվում, ինչ վտանգ ու սպառնալիք ասես, որ չի «ծեծում դուռը»:
Մտնում ես «Ֆեյսբուք» լրահոսը եռում է, եթե չասվի՝ քլթ-քլթում է, մտնում ես լրատվական կայքեր, ոչ իշխանական ալիքներն ես նայում՝ մեկը մյուսից մտահոգիչ լուրեր, տեղեկություններ, մեկնաբանություններ, գնահատականներ:
Թշնամին, է՛լ ավելի լկտիացած, ասում է՝ «էս 4 գյուղն իմն է»:
Պարզ է, որ ոչ Նիկոլ Փաշինյանից, ոչ էլ նրա իշխանությունից ոչ մի սպասելիք չկա: Առավելագույնը, ինչին դրանք ընդունակ են՝ սրան-նրան «մեղավոր» կարգեն, «կռուտիտներ» անեն, ստեր ստեն, արկածախնդրական նոր հայտարարություններ անեն՝ ավելի մեծացնելով Հայաստանի գլխին կուտակված սպառնալիքները:
Բայց... կարծես թե՝ «տանը մարդ չկա»:
Ժամանակին նման քաղաքական մշակույթ կար: Քաղաքական ուժերը, կուսակցությունները հայտարարություններ էին անում այս կամ այն առիթով: Հիմա դա էլ չկա: Ոչ մեկի ձայնը չի լսվում:
Չէ, տարբեր ուժերի ամենատարբեր ներկայացուցիչներ հարցազրույցներ են տալիս, մեկնաբանություններ են անում: Բայց այնպես, որ զգացվի, որ երկրում քաղաքական գործընթաց կա, քաղաքական ուժեր կան, չէ:
Հետաքրքիր է, էլի, թե էլ ինչեր պիտի կատարվեն, որպեսզի մի գվվոց, մի բվվոց լսվի:
«Հասարակությունը» քաղաքական ուժերից ու լիդերներից է խռովել: Վերջիններս էլ ոնց որ թե՝ «հասարակությունից»: Իսկ Նիկոլ Փաշինյանը ուրախ-զվարթ շրջում է Երևանի փողոցներում (իբր՝ տեսեք-տեսեք, իրեն «բան ասող» չկա), և հոգին փառավորվում է, որ Արցախը հայաթափեց, որ երկիրը տանում է վերջնական կործանման, որ համալսարանը կփակի, տեղը անառականոց կբացի, որ..., որ...:
Ինչ-որ մեկը դե՞մ է:
Ա.Հ.
Zham.am

դիտվել է 535 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am