Մեծ թվով ոստիկաններ Քաղաքապետարանի դիմաց․ Հայկ Մարությանին թույլ չեն տալիս մտնել շենք (video)
Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» խմբակցության առաջնորդ Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ համաձայն օրենքի՝ ավագանու նիստերին կարող են նաև այլ անձինք մասնակցել, և քանի որ իրեն զրկել են մանդատից ու այսօր էլ տրասնպորտի հարցն է քննարկվելու, իրենց խմբակցության անդամները դիմել են, որպեսզի ինքը մասնակցի քննարկումներին, սակայն մերժել են:
«Հիմնավորումը շատ տարօրինակ է: Մի ապօրինի փաստաթուղթ կա, որը կնքվել է քաղաքապետարանի աշխատակազմի և ՊՊԳՎ-ի կողմից, որ քաղաքապետարանի նիստերին բացի ավագանու անդամներից ու աշխատողներից՝ այլ անձ չի կարող մասնակցել, մուտք գործել քաղաքապետարանի շենք: Սա ապօրինություն է: Այնուամենայնիվ, ես կփորձեմ մուտք գործել քաղաքապետարան», - նշեց Մարությանը:
