Հայաստանին դարձնում են երկրորդ Ուկրաինա, բայց ավելի վատ սցենարով․ վերլուծական

7or.am-ը գրում է․ Բրիտանացի պաշտոնյան հայտարարել է, որ եթե Հայաստանը դուրս գա Ռուսաստանի դեմ, ապա իրենք կօգնեն։ Նման «կուտ» միայն աբորիգեններին են տալիս, այն էլ՝ շատ հազվադեպ։

Սրան զուգահեռ Ադրբեջանը 4 գյուղ է պահանջում Հայաստանից ու մեր երկիրը համարում «Արևմտյան Ադրբեջան»։ Բրիտանացիք այս թեմայով չեն խոսում։ Իրենք կողմ են այդ ամենին, միայն թե ռուսներին վնասեն։

Արևմուտքի խնդիրը պարզ է՝ Հայաստանը դարձնել մատաղացու գառ հակառուսական ու հակաիրանական պայքարում։ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է դրան՝ սեփական անվտանգության երաշխիքների և սեփական թալանը վայելելու դիմաց։

Նիկոլը խաբում է հայ ժողովրդին, թե, իբր, Հայաստանի ինքնիշխանության համար պետք է պատերազմ հայտարարել Ռուսաստանին, գնալ Իրանի դեմ։ Քայլարածների քարոզն այն է, թե, իբր, այդ ամենից հետո Արևմուտքը մեզ կօգնի, մենք կդառնանք ԵՄ անդամ ու կյանքը կդառնա մեղր։

Այս ամենը մեկ անգամ արդեն եղել է հայ ժողովրդի հետ։ Դա Սևրի պայմանագրին միանալու ժամանակ էր։ Դրան հաջորդեց 1–ին հանրապետության կորուստը։ Այս անգամ շատ ավելի դաժան գործընթաց է սպասվում՝ ողբերգական վերջաբանով։ Բայց դա Արևմուտքին չի հետաքրքրում։ Իրենք Հայաստանի դեմ բան չունեն, բայց Ռուսաստանի ու Իրանի դեմ պայքարում պատրաստ են զոհաբերել Հայաստանը։

Արևմուտքն ուզում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։ Վրաստանը, որն ունի եվրաինտեգրացիայի վեկտոր, չի հաձայնում դա անել, քանզի տեսել է, թե ինչպես է Արևմուտքն իրեն պահել 2008 թվականին․ Վրաստանին թողեցին մեն մենակ՝ ռուսական տանկերի դեմ։

Վրաստանը նաև տեսնում է, թե ինչ է կատարվում Ուկրաինայում։ Դա է պատճառը, որ Վրաստանը հրաժարվում է մատաղացու գառան կարգավիճակից։

Վրաստանը հրաժարվում է զոհաբերվել, իսկ Նիկոլ Փաշինյանը կողմ է Հայաստանի զոհաբերմանը։ Ինքն արդեն իրեն տեսնում է Տիխանովսկայայի կամ Նավալնու կնոջ կարգավիճակում, երբ արևմտյան հարթակներից կխոսի Ռուսաստանի դեմ ու Հայաստանի կործանման համար կմեղադրի Պուտինին։

ԱՄՆ պետքարտուղարն ասում է, որ իրենք Թուրքիայի հետ են կարգավորելու հայ–ադրբեջանական հարաբերությունները։ Դա իրականում նշանակում է, որ Թուրքիային է վերապահված ՀՀ թաղման արարողության ղեկավարի դերը։ Հայ ժողովուրդը և իր քաղաքական վերնախավը համաձա՞յն են դրան։ Համաձա՞յն են թաղման թափորի դիմացը տեսնել ծաղկեպսակ, որի վրա գրված կլինի՝ «մորթվեց՝ հանուն ինքնիշխանության»։

դիտվել է 3623 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am