Բյուլբյուլօղլուն 2 ձայն է հավաքել
ՅՈՒՆԵՍԿՕ-ի 58 անդամից բաղկացած գործադիր խորհուրդը հոկտեմբերի 9-ին անցկացրել է կազմակերպության նոր տնօրենի ընտրությունների առաջին փուլը: Ադրբեջանի թեկնածուն՝ ՌԴ-ում երկրի դեսպան Փոլան Բյուլբյուլօղլուն, գաղտնի քվեարկության արդյունքում հավաքել է 2 ձայն: Առաջին փուլի արդյունքներով` 19 ձայն է հավաքել է Քաթարի ներկայացուցիչ Աբդուլազիզ ալ-Քավարին: Երկրոդը Ֆրանսիայի ներկայացուցիչ Օդրի Ազուլայն է:
