ՔՊԿ–ն տրանսպորտը թանկացնում է գիշերով՝ մթության քողի տակ

Երևանու ավագանիում ձևավորված ՔՊԿ–ական իշխանությունը (դրա մաս են կազմում «քույրիկ» Արամի կուսակցությունը և «Հանրային ձայնի» թրաֆիքինգի ենթարկվածները) քաղաքային տրանսպորտի թանկացման նախագիծ է ներկայացրել։ Առաջին նախագիծը, որը նախատեսում էր մինչև 260 դրամ թանկացում 100 դրամի փոխարեն, մեծ հակազդեցություն առաջացրեց։ Այդ հակազդեցությունից հետո Տիգրան Ավինյանը հետ քաշվեց։ Խոստացան վերանայել որոշումը, բայց իրականում չվերանայեցին։ Ընդամենը մի քանի կոսմետիկ փոփոխություն են իրականացրել, մի փոքր «էժանացրել» են իրենց նախնական ներկայացրած թվերից, բայց միևույն է թանկացրել են քաղաքային տրանսպորտը։

Ուշագրավն այն է, որ Երևանի ավագանու համապատասխան հանձնաժողովի՝ մարտի 7–ի նիստի սկզբնական օրակարգում տրանսպորտի թանկացման նախագիծը չկար։ Այն բերեցին նիստից մեկ ժամ առաջ։ Բուն նիստը տևեց մինչև մարտի 8–ի՝ գիշերվա 2–ը, ինչն աննախադեպ է։

Հիմնականում «Մայր Հայաստան» խմբակցության անդամներն էին հանձնաժողովի նիստի ժամանակ կռիվ տալիս այդ թանկացումների դեմ։ Ընդդիմադիրների տված հարցերից, ստացած պատասխաններից ու բացահայտումներից պարզ դարձավ, որ Տիգրան Ավինյան–Սուրեն Գրիգորյան զույգը, Նիկոլ Փաշինյանի գիտությամբ, քաղաքային տրանսպորտը թանկացնում է, քանզի

–չի կարողանում ստվերի դեմն առնել,

–չի կարողանում բարեփոխել տրանսպորտային համակարգը,

–չի կարողանում անարդյունավետ կառավարում իրականացնել,

–նոր ավտոբուսների բերելու ծախսն ուզում է հանել ժողովրդի գրպանից,

–ուզում է փող աշխատել։

Չներկայացվեց ոչ մի առարկայական հիմնավորում, թե ինչու են որոշել թանկացնել և ինչու է հենց այդ չափով։ Սրանց միակ փաստարկն այն է, որ եթե ավտոբուսներ ենք բերել, ուրեմն պետք է քաղաքացին թանկ վճարի դրա համար։

Ի դեպ, «Մայր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է քաղաքային տրանսպորտի գների վերաբերյալ սեփական նախագիծը, որի մեխն այն է, որ տրանսպորտից օգտվելու գինը չպետք է բարձրանա, իսկ եթե քաղաքացին օրվա մեջ 4 անգամից շատ է օգտվում տրանսպորտից, ապա գինն այդ դեպքում 100 դրամից էլ պակաս պետք է լինի։

«Մայր Հայաստանի» ներկայացրած նախագծի փիլիսոփայությունն այն է, որ տրանսպորտից օգտվելը լայն սոցիալական խնդիր է և համայնքը, պետությունը պետք է ֆինանսական հատկացմամբ փոխհատուցեն գինը։ Բացի այդ՝ «Մայր Հայաստանն» առաջարկում է բարեփոխել տրանսպորտային համակարգը, ինչը զգալիորեն կիջեցնի ինքնարժեքը և կիրականացվի ֆինանսների արդյունավետ կառավարում։

«Մայր Հայաստանի» նախագիծով տրանսպորտից օգտվելու արտոնյալ պայմաններ են ստանում թոշակառուները, ինչպես նաև 1–ին, 2–րդ, 3–րդ կարգի հաշմանդամները․ նրանց համար տրանսպորտը պետք է լինի անվճար։ Քաղաքացին այդ նախագծի համաձայն կարող է ընտրություն կատարել՝ կա՛մ օգտվել այսօր գործող գներից ու մեկանգամյա վճարումներ կատարել ավտոբուսի, մետրոյի (100 դրամ) և տրոլեյբուսի (50 դրամ) համար, կա՛մ գնել քարտեր ու անսամանակ օգտվել տրանսպորտից՝ ավելի էժան գնով։

Եթե քաղաքացին օրվա մեջ 4–ից շատ է օգտվում տրանսպորտից, ապա իրեն ձեռնտու կլինի գնել քարտեր։ «Մայր Հայաստանն» առաջակում է անսահմանափակ քանակով մետրոյից, ավտոբուսից, տրոլեյբուսից միասնական տոմսային համակարգից օգտվելու դեպքում հետևյալ գները՝

–1 օրվա համար՝ 400 դրամ,

–7 օրվա համար՝ 2.000 դրամ,

–30 օրվա համար՝ 5.500 դրամ,

–180 օրվա համար՝ 20.000 դրամ,

–365 օրվա համար՝ 35.000 դրամ։

Նիկոլենց առաջարկած գները մի քանի անգամ գերազանցում են «Մայր Հայաստանի» առաջարկած գներին և նախատեսում են թանկացումներ։

Ուշագրավն այն է, որ քաղաքային իշխանությունը «Մայր Հայաստանի» նախագիծը չի ներառել ո՛չ հանձնաժողովի նիստի քննարկմանը, ո՛չ մարտի 12–ին նախատեսվող ավագանու նիստի օրակարգում, ինչը բացահայտ ապօրինություն է։

Եվ այսպես, տրանսպորտի թանկացման գիշերային որոշումը ՔՊԿ–ն հանձնաժողովում կայացրեց։ Իրական ընդդիմության միակ գործիքն այս պայմաններում այդ հարցի քվեարկության ժամանակ քվորում չապահովելն է։

Ըստ ՔՊԿ–ական նախագծի՝ թանկացումները լինելու են սեպտեմբերի 1–ից։ Ժողովրդին պետք է կազմակերպել՝ այդ թանկացման դեմն առնելու համար։

Պետրոս Ալեքսանյան

7or.am

դիտվել է 663 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am