Վարորդներ, զգուշացեք Ֆլեշից
Վերջին օրերին բենզինի գնի շեշտակի աճին զուգահգեռ, վերջին օրերին նկատվում է նաև մեկ այլ երևույթ. լցակայաններում բենզին վաճառողները համատարած թերակշռմամբ են զբաղված: Օրինակ 100 լիտի տարողությամբ մեքենայի ամբողջական լիցքավորումից հետո, հայտարարում են, որ լցրել են 120 լիտր բենզին: Երբ վարորդները փորձում են ընդդիմանալ, թե իրենց մեքենայի տարողությունը 100 լիտր է, մատնացույց են անում բենզինի էլեկտրական կշեռքի ցուցմունքը: Փաստորեն ընտրությունների ժամանակ վատնված փողերը ետ բերելու ժամանակն արդեն եկել է և բենզինի մոնոպոլիստները գործի են դրել բոլոր մեթոդները: Հայտնի է, որ բենզինի ամենահայտնի ներկրողը Բարսեղ Բեգլարյանն է՝ Ֆլեշի Բարսեղը: Մեր տեղեկություններով՝ սակայն վերահսկողական գործառույթ ունեցող մարմինները որոշել են լրջորեն զբաղվել թերակշռումների հարցով:
