Մենք կոլապսային վիճակում հայտնված մի երկիր ենք.տնտեսագետը՝թանկացումների մասին
Այսօր տնտեսագետ պատգամավորն Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում անդրադարձավ նաեւ վերջին շրջանում Հայաստանում նկատվող թանկացումներին՝ նշելով, որ «Թանկացումներն ունի ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ: Օլիգոպոլ ցանկությունները եւ մոնոպոլ նկրտումները Հայաստանում գերակայում են, ինչը բերում է մի շարք բացասական հետևանքների, ինչպես օրինակ՝ ապրանքների գների բարձրացման: Տնտեսվարողները մշտապես շահ են հետապնդում: Մենք կոլապսային վիճակում հայտնված մի երկիր ենք»: Նրա խոսքերով՝ Հայաստանւմ լուրջ խնդիր է ստվերային տնտեսությունը: Պետական պարտքի թեմային անդրադառնալով էլ նկատեց, որ այն շատ շուտով կարող է հատել վտանգավոր շեմը, իսկ այս պարագայում խնդիր է, թե որքան արդյունավետ այդ միջոցները կօգտագործվեն:
