Եթե Թրամփը որոշի պատժամիջոց կիրառել Իրանի հանդեպ, Կոնգրեսը դժվար թե դա վավերացնի

Սպիտակ տան հաղորդմամբ, Դոնալդ Թրամփն այս շաբաթ կներկայացնի 2015 թվականի միջուկային համաձայնագրով ստանձնած Իրանի պարտավորությունների, տարածաշրջանի ապակայունացմանն ուղղված Իրանի հրթիռային փորձարկումների և այլ խնդիրների առնչությամբ ԱՄՆ-ի նոր դիրքորոշումը: Հիշեցնենք, որ անցած ուրբաթ Սպիտակ տունը հայտարարել էր, որ Դոնալդ Թրամփն այս շաբաթ պատրաստվում է հանդես գալ ելույթով՝ ներկայացնելով ԱՄՆ-ի նոր դիրքորոշումն ու արձագանքը 2015 թվականի միջուկային համաձայնագրով ստանձնած Իրանի պարտավորություններին, տարածաշրջանի ապակայունացմանն ուղղված Իրանի հրթիռային փորձարկումներին, ահաբեկչության աջակցությանը, կիբերգործողություններին, ինչպես նաև՝ Իրանի միջուկային հավակնություններին: Փենսիլվանիայի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Յան Լուսթիքի կարծիքով, եթե անգամ Թրամփը հանդես գա ամենակոշտ գնահատականներով և որոշի նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի հանդեպ, ԱՄՆ-ի Կոնգրեսը դժվար թե դրանք անմիջապես վավերացնի: Նշենք, որ բարձրաստիճան հանրապետական սենատոր, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Քորքերը արտահայտել է իր մտահոգությունն առ այն, որ Թրամփը, սպառնալով այլ պետությունների՝ կարող է երկիրը տանել դեպի համաշխարհային երրորդ պատերազմ: Քորքերը, ով նախընտրական քարոզարշավի ընթացքում զբաղեցնում էր Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը, The New York Times- ին տված հարցազրույցում ասել է, որ Թրամփը երկիրը ղեկավարում է reality show-ի նման, ավցելացնելով, որ այդ փաստն իրեն շատ է անհանգստացնում: Ավելի վաղ, Թրամփը մեղադրել էր Բոբ Քորքերին, Իրանի հետ «խայտառակ» գործարք իրականացնելու մեջ: «Ամերիկայի ձայն»

դիտվել է 24 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am