PKK-ի կազմակերպած պայթյունից յոթ թուրք զինվոր է վիրավորվել
Թուրքիայի հարավային քրդաբնակ Շըրնաք նահանգի Իդիլ գավառում Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) թուրքական ռազմական մեքենայի անցնելու ժամանակ պայթուցիկ է գործի դրել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը: Պայթյունի հետևանքով վիրավորվել է յոթ թուրք զինվոր, ովքեր անմիջապես հոսպիտալացվել են:
