Ինչո՞ւ են Ադրբեջանից աջակցում հայ բնապահպաններին

Այն բանից հետո, երբ «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12,5%-ն անցավ Հայաստանի կառավարությանը, մի շարք հասարակական կազմակերպություններ և քաղաքացիներ հայտարարություն տարածեցին՝ այն համարելով ժողովրդավարական արժեքների ու համայնքների իրավունքների անտեսում։ Դրանից կարճ ժամանակ անց Ադրբեջանում Ամուլսարի դեմ բողոքող հայ բնապահպաններին աջակցող հայտարարություն ընդունեցին։

Դարձել է ավանդույթ, որ Ադրբեջանը առիթը բաց չի թողնում՝ Հայաստանի անունը բացասաբար հոլովելու համար և էկոլոգիական շղարշի ներքո թիրախավորում է Հայաստանի տնտեսության համար առանցքային նշանակություն ունեցող ատոմակայանն ու հանքարդյունաբերությունը՝ աչք փակելով այն հանգամանքի վրա, որ, լինելով նավթագազային արդյունաբերությամբ զբաղվող երկիր, ինքն է շրջակա միջավայրի համար ստեղծել ու ստեղծում ահռելի խնդիրներ։ Դժվար է վիճել, որ Ադրբեջանի «հոգսն» ամենևին էլ Հայաստանի բնության պահպանումը չէ, այլ Հայաստանին այս տարբերակով ու միջոցներով կոնկրետ վնասելը։

Հայաստանյան մի շարք հասարակական կազմակերպություններ և քաղաքացիների՝ վերոհիշյալ հայտարարությանը միացած «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ ղեկավար Օլեգ Դուլգարյանը Radar Armenia-ի հետ զրույցում, սակայն, նշում է, որ Ադրբեջանում կոնկրետ հանրություն, քաղհասարակություն չկա, որովհետև Ադրբեջանի ակտիվիստները կամ վտարված են երկրից, կամ նստած են բանտերում, և նրանց ինչ-որ կազմակերպությունների հայտարարությունը ալիևյան կոռումպացված ռեժիմի սպասարկողների ձեռքի գործն է։ Նրա խոսքով՝ այդկերպ կոնկրետ նպատակներ են հետապնդում, և հիշեցնում է Երասխի գործարանի հետ կապված դեպքերը, երբ որևէ բնապահպանական արձագանք Հայաստանում չէր եղել, և, միևնույն է, այդ աղմուկն Ադրբեջանը բարձրացրեց.

«Դա Ադրբեջանի պետական համակարգի սպասարկուներն են, որոնք որոշակի հստակ նպատակներ հետապնդելով՝ նման հայտարարություն են արել․ միգուցե, հենց նրա համար, որպեսզի Հայաստանում բնապահպանների նկատմամբ ճնշումներ սկսվեն։ Իսկ ճնշումներ արդեն առկա են։ Այն կազմակերպությունները, որոնք հայտարարություն էին տարածել, այսօր չէ, որ սկսել են Ամուլսարի հարցով զբաղվել կամ անհանգստանալ։ Միշտ էլ այդ կազմակերպությունները իրենց ձայնը բարձրացրել են»։

Երկրաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Սամվել Առաքելյանը, որը Ամուլսարի հարցով պետական փորձագետ է եղել, Radar Armenia-ի հետ զրույցում հայտնում է, որ Ամուլսարի ազդեցությունը Ջերմուկի ջրերի և շրջակա միջավայր վրա, որպես երկրաբան՝ որևէ մեկը կոնկրետ փաստ չի բերել, որ Ամուլսարի հանքավայրի շահագործման հետևանքով առաջացած թթվային դրենաժը կարող է խառնվել Ջերմուկի հանքային ջրերին. «Այդպիսի տվյալ որևէ մեկը երբեք չի բերել։ Եթե մենք չունենք որևէ տվյալ, որ այդ ջրերը կարող են վնասել հանքային ջրերին, ապա դա անհիմն, հենց այնպես, որևէ բան չնշանակող նյութ է։ Ինչ վերաբերվում է բնապահպաններին, ես չեմ համարում, որ մեր «պահապանների» դերը որևէ կերպ արդարացված է։ Նրանք եթե լավ պահապաններ էին, երբ ադրբեջանցիները հարձակվեցին Ջերմուկի վրա, թող գնային, պաշտպանեին Ջերմուկը։ Սարը ումի՞ց եք պաշտպանում։ 7-8 տարի թույլ չեն տալիս աշխատեցնել Ամուլսարը։ Ի՞նչի համար, ովքե՞ր են նրանք, ի՞նչ նպատակ են հետապնդում։ Իսկ եթե Ամուլսարն աշխատեր, և այդ գումարները մնային պետությանը, արդյո՞ք մեր պաշտպանունակությունը չէր ամրանա։ Պահապան ասելով՝ ես հասկանում եմ ինչ-որ բան պահել, պաշտպանել։ Ի՞նչ եք պաշտպանում, ումի՞ց»։

Երկրաբանի խոսքով՝ մոտ 700-ից ավել մարդ էր աշխատում Ամուլսարում․ «Փակեցին, դրա համար էլ շատերը գնացին այս երկրից։ Դա՞ էր պաշտպանությունը։ Մենք դրանո՞վ ենք պաշտպանում երկիրը։ Եվ անհասկանալի է՝ ինչ ասել է պահապան, այն էլ՝ սարի։ Սարի պահապանն են, սարերն իրենցն է։ Դա պետության տարածքն է․ պետությունը պետք է որոշի։ Ուրիշ բան, որ մենք պետք է այնպես պայքարենք, որպեսզի հնարավոր վտանգավոր ազդեցությունները բնության բաղադրիչների վրա նվազեցնենք»,- ասաց նա։

Օլեգ Դուլգարյանին հարցրինք՝ արդյո՞ք այդ՝ հնարավոր խնդիրների մասին պետք է հրապարակային խոսել, որպեսզի Ադրբեջանին ևս մեկ անգամ առիթ չտալ Հայաստանի դեմ պայքարելու։ Գուցե պետք է երկխոսելո՞ւ տարբերակ գտնել, որը կլինի խնդիրների լուծման ճանապարհ, բայց չի լինի հրապարակային, և Ադրբեջանը դիվիդենտներ չի ստանա՝ Հայաստանի դեմ քարոզչություն իրականացնելու, միջազգային հարթակներում թմբկահարելու ու Հայաստանին վնասելու համար։

Նրա խոսքով՝ Հայաստանն Ադրբեջանից տարբերվում է հենց նրանով, որ ժողովրդավարական երկիր է, և հանրությունը մտահոգությունները կարողանում է հայտարարությունների միջոցով հայտնել և, բնականաբար, հայտնելու է․ «Ի՞նչ ենք ուզում, որ խոսքի ազատությունը Հայաստանում սահմանափակվի՞, որովհետև ինչ–որ կեղծ ֆեյքային բնապահպաններ հայտարարություններ են անում։ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և մենք ձգտում ենք հասնել կատարյալ ժողովրդավարության։ Արդյո՞ք մենք պետք է տեղի տանք տոտալիտար իշխանությունների, ռեժիմների թելադրանքին։ Մենք խոսում ենք հանրային շահի մասին, խոսում ենք, որ այն լսելի լինի։ Եվ դա ընդհանրապես քաղաքականության հետ կապ չունեցող գործընթաց է»։

Սամվել Առաքելյանն էլ ադրբեջանական կողմից հնչող հայտարարությունների առնչությամբ արձանագրում է, որ Հայաստանում կատարվողը նրանց հետաքրքիր է. «Բայց տեսած կա՞ք՝ Ադրբեջանում նավթի հանքավայրերի տարածքներում ինչեր է կատարվում։ Այդ ինչու՞ այնտեղ կատարվողի մասին լռում ենք, բայց այստեղի որևէ հկ-ի անդամի ասածը տարածում ենք աշխարհով մեկ։ Մեզ մոտ, այո, խոսքի ազատություն կա։ Եվ մարդիկ, չիմանալով՝ ինչպես օգտվեն այդ ազատությունից, անում են բաներ, որոնք հարիր չեն մարդուն։ Այո, մենք բնապահպանական խնդիրներ ունենք, բայց դա պետք է դրանք վերհանենք նորմալ ճանապարհով՝ փորձել վերլուծել և տեսնել՝ ինչ առողջացման հնարավորություններ և ձևեր կան»։

Օլեգ Դուլգարյանից հետաքրքրվեցինք՝ ինչու՞ չեխական «Առնիկա» կազմակերպության փորձագետները, որոնք Հայաստանում հետազոտություններ էին անցկացնում, նման ուսումնասիրություն չեն իրականացնում Ադրբեջանում։ Նրա խոսքով՝ Հայաստանն այն երկիրն է, որը Չեխիայի հետ համագործակցում է, իսկ Ադրբեջանում չեխական որևէ կազմակերպություն չի աշխատում․ «Եթե նայեք ամբողջ համաշխարհային պրակտիկան, տոտալիտար երկրներում հասարակական կազմակերպությունները չեն աշխատում։ Կոնկրետ այն հետազոտությունները, որոնք իրականացվում են Հայաստանում, նրա համար են, որպեսզի ցույց տանք շրջակա միջավայրի աղտոտվածությունն ու դրա ազդեցությունը, որպեսզի պետական մակարդակով մեխանիզմներ մշակվեն և ներդրվեն»։

Այս հարցում ևս Առաքելյանը խնդիրներ է տեսնում և համաձայն չէ։ Ըստ նրա՝ դրսից եկած որևէ մեկն իրավունք չունի որևէ տեղից նմուշներ հավաքի և անալիզներ անի, որովհետև, ըստ երկրաբանի, կարող է ներկայացնել այնպես, ինչպես իրենք են ցանկանում․ «Ովքե՞ր են դրանք, ո՞վ գիտի, որ դրանք չեխական են։ Միգուցե թուրքերը կամ ադրբեջանցիներն են դրանց ուղարկել։ Սա կազմակերպությունում կազմակերպված, ոչ կոմպետենտ արշավ է պետության դեմ։ Աղտոտման վերաբերյալ փաստեր պետք է լինեն՝ տևական հետազոտական աշխատանքի արդյունքում ձեռք բերված ապացույցներով։ Այն, ինչ Հայաստանում ներկայացվում է նեգատիվ կողմով, ադրբեջանցիների համար դառնում է հաղթաթուղթ։ Չպետք է թույլ տալ։ Առանց պատկան մարմինների թույտվության ոչ մի դրսի կազմակերպություն իրավունք չունի ինչ ինչ տեղերից նմուշներ հավաքի տանի, հետո պարզ չէ անալիզները որտեղ են արված ում կողմից, ճիշտ են այդ տվյալները թե ոչ։ Պետք է հետաքրքրվել ում թույլտվությամբ և որտեղ են «Առնիկա»-ի ներկայացուցիչները կատարել նմուշառման աշխատանքներ»։

Հիշեցնենք՝ 2023-ին չեխական «Առնիկա» ընկերությունը մետաղական հանքերի ազդակիր համայնքներում իրականացրել էր հետազոտություններ և էկոլոգիական առումով տվել 18 բացասական եզրակացություններ, որոնք ադրբեջանական իշխանությունները, կրկին օգտվելով առիթից, լայնորեն օգտագործեցին Հայաստանի դեմ արշավում։

Հայկ Մագոյան

դիտվել է 208 անգամ
Լրահոս
Ռոստովի մարզում ԱԹՍ–ի հարձակումից հետո հրդեհ է բռնկվել նավթի պահեստներում և նավահանգստում «Հրապարակ». Սահմանազատման արդյունքում Տավուշի մի քանի գյուղ կզրկվի կապից, կմեկուսանա Հայի թշնամիները Եթե ես ասեի՝ սատկացնելու եմ վարչապետին, հաջորդ օրը ինձ կձերբակալեին․ Ռոբերտ Քոչարյան (video) ԱՄՆ մասնագետներն այցելել են Հայաստան՝ ուսումնասիրելու ԹՐԻՓՓ-ի տեղանքը 34-ամյա վարորդը «ROX»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգեկված հատվածով հատող հետիոտնի․ վերջինս տեղում մահшցել է Արամուսում վթարային ջրանջատում կլինի Ադրբեջանի ղեկավարությունը ուղիղ տեքստով հայտարարել է, որ «Հայաստանը զավթելը իրենց նոր նպատակն է» Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ձեր խղճուկության արտահայտությունն է․ Աբրահամյան «Կտեսնենք՝ ով, ում, ոնց»․ Կարապետյանի արձագանքը՝ ՔՊ-ականների սպառնալիքներին՝ անգամ հնարավոր ծեծին (video) Տաթև-Լծեն խաչմերուկում 36-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել Փաշինյանն է որոշում, թե ով է գնալու խորհրդարան, ով է մնալու գործադիրում, ով է պաշտոնի նշանակվելու Իսրայելի ՊՆ նախարարը հայտարարել է Իրանի դեմ գործողությունները վերսկսելու պատրաստակամության մասին Մարդու իրավունքները ոտնահարելով` ժողովրդավարություն չես պաշտպանի․ Մելիքյան Փաշինյանը մի բանից խաբար չէր, բայց․․․ Սամվել Կարապետյան (video) Մի շարք թեկնածուներ շտապել են լքել հարազատ քաղաքական ուժի շարքերը․ «Իրավունք» Սննկացում, ռեկետ, աղքատացում. Նիկոլի անձնական մուռը՝ պետության հաշվին (video) Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն «Չէ, ընկեր ջան, նա ձեր Փաշինյանը չէ, նա մե՛ր Փաշինյանն է». թուրք քաղաքագետի պատասխանը Հոխիկյանին Սա ոչ այլ ինչ է, քան պետական մակարդակով իրականացվող հոգեբանական տեռոր «Հայաստանում կրկին կա կին քաղբանտարկյալ՝ Արեգնազ Մանուկյանը»․ Արեգա Հովսեփյան Արեգնազ Մանուկյանի կալանքը քաղաքական ուղերձ է, նա քաղբանտարկյալ է․ Մելոյան Մանուկյանի կալանավորման որոշումը քաղաքական դրդապատճառներով հերթական հետապնդումն է․ Ղահրամանյան Նեթանյահուն հակադարձել է Թրամփին․ ՑԱԽԱԼ-ը կմնա Լիբանանի հարավում Բելառուսն ու Ռուսաստանը ՄԱԿ-ում ներկայացրել են մարդու իրավունքների խախտումների մասին համատեղ զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am