Ներգաղթյալների տեղափոխող ավտոբուս է վթարի ենթարկվել. կան զոհեր
Ինչպես հայտնում է «Միլլիյեթ»-ը, Թուրքիայում Բալըքեսիրի շրջանում ներգաղթյալների տեղափոխող ավտոբուս է վթարի ենթարկվել, ինչի հետևանքով գրանցվել է 8 զոհ, իսկ վնասվածքներ ստացածների թիվը հասել է 42-ի: Միջադեպը տեղի է ունեցել : Նշվում է, որ բոլոր վիրավորները հոսպիտալացվել են: Աղբյուրը մանրամասնում է, որ վթարը տեղի է ունեցել ավտոբուսի` ճանապարհային արգելապատնեշին բախվելու հետևանքով։
