Դեղին քարտ՝ Աղվան Հովսեփյանին

«Ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 9-ին Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի Քննչական կոմիտե, որտեղ ունեցել է բավականին ուշագրավ ելույթ՝ հետաքրքիր շեշտադրումներով, որոնց համախառն գնահատմամբ հնարավոր է եզրակացնել, որ Սերժ Սարգսյանը դեղին քարտ է ցույց տվել Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանին: Սերժ Սարգսյանը բավականին, այսպես ասած, դիվանագիտորեն քողարկված շեշտադրումներով, սակայն բավական թափանցիկ ակնարկներով դժգոհել է Քննչական կոմիտեի գործունեությունից, նրբորեն ընդգծելով իրավապահ համակարգի աշխատանքի վրա դրա բացասական ազդեցությունը: Սարգսյանը կոչ է արել քննիչներին գործակցել դատախազության և ոստիկանության հետ, ինչով գործնականում Աղվան Հովսեփյանին ակնարկել է, որ նրա գլխավորած կառույցը տեսնում է ընդամենն իրավապահ համակարգի փաթեթում և չնայած Հովսեփյանի այսպես ասած համակարգային ստաժին՝ իշխանության համակարգի համատեքստում, ամենևին չի պատրաստվում նրան տալ առաջնայնություն: Եվ էլ ավելին, նկատի ունենալով Սարգսյանի մի շարք շեշտադրումներ ոչ միայն դատախազության և ոստիկանության հետ աշխատելու, պատասխանատվությունը դատախազների և դատարանների վրա չբարդելու մասին ակնարկները, այլ նաև վերջին օրերին Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում տեղի ունեցած աղմկոտ սպանություններն ու «քրեական ռազբորկաների» բացահայտման մասին խոսքերը, հնարավոր է եզրակացնել, որ նա Աղվան Հովսեփյանի գլխավորած կառույցին կամ ուղղակի Աղվան Հովսեփյանին մեղադրում է իրավապահ համակարգի ընդհանուր անարդյունավետության համար: Այդ առումով իսկապես ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանը որոշեց աղմկոտ սպանություններին և քրեական պատմություններին անդրադառնալ հենց Քննչական կոմիտեում, գործնականում դրա վրա դնելով բացահայտման պատասխանատվությունը: Բանն այն է, որ այդ սպանությունները հանրային մեծ քննադատության սլաք ուղղեցին ոստիկանությանը: Դրանք օբյեկտիվ արձագանք էին, թե նաև քաղաքական, ներգերատեսչական շարժառիթներով պայմանավորված թիրախավորումներ՝ օգտվելով առիթից, իհարկե դժվար է ասել, հնարավոր է թե՛ մեկը, թե՛ մյուսը, թե՛ այլ պատճառներ, բայց հարվածը միարժեք ընկավ ոստիկանության վրա: Ահա այդ իմաստով հատկանշական է, որ Սարգսյանն իր Քննչական կոմիտե այցով և այնտեղ այդ սպանություններին ու «ռազբորկաներին» իրավապահների արձագանքի մասով անդրադարձով փոխեց սլաքը և ոստիկանության վրայից այն տեղափոխեց հենց Քննչական կոմիտեի վրա: «Կասկածից վեր է, որ այս գործերով պետք է իրականացվի մանրակրկիտ, համակողմանի և անաչառ քննություն՝ կատարվածի բոլոր մանրամասները պարզելու, բոլոր հանգամանքները պարզելու, բոլոր մեղավորներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու համար: Ի վերջո, երկրում օրինականության վիճակը որոշվում է ոչ միայն հանցագործությունների քանակով, այլև դրանք իրավասու մարմինների կողմից բացահայտելու կարողությամբ»,- հայտարարում է Սերժ Սարգսյանը: Այդպիսով, Սերժ Սարգսյանը Աղվան Հովսեփյանին ցույց է տալիս դեղին քարտն ու գործնականում նրբորեն մեղադրում անգամ «միայնակ խաղի» և իրավապահ համակարգը հանրային ընկալումներում այսպես ասած սաբոտաժի ենթարկելու համար: Գործնականում, Սարգսյանը դրանով մի կողմից թուլացնում է Աղվան Հովսեփյանի ներիշխանական դիրքերը, մյուս կողմից՝ որոշակի քարտ-բլանշ տալիս դատախազությանն ու ոստիկանությանը, այսինքն՝ դատախազ Արթուր Գևորգյանին և ոստիկանապետ Վովա Գասպարյանին: Ներիշխանական ներկայիս վերադասավորումների և կառավարման նոր համակարգում նոր դասավորության, իշխանության նոր տրամաբանության ու ստատուս-քվոյի պայմաններին իրավապահ համակարգն ադապտացնելը, անկասկած, ռազմավարական խնդիր է, և Սերժ Սարգսյանն այդ առումով գործնականում ընդգծում է թերևս իր առաջնահերթությունն այդ խնդրի մասով: Համենայնդեպս, առայժմ Սարգսյանը հենվելու է դատախազության և ոստիկանության վրա: Դա համակարգային մոտեցում է, թե՞ Սարգսյանը առաջնահերթությունը որոշել է անձնային վերաբերմունքից ելնելով, այսինքն՝ Աղվան Հովսեփյանի, Արթուր Գևորգյանի և Վովա Գասպարյանի հանդեպ անձնական վերաբերմունքով, անվստահությամբ և վստահությամբ, դեռևս պարզ չէ: Համենայնդեպս, Աղվան Հովսեփյանին ցուցաբերված անվստահությունն ակնառու է, ինչը չի կարող չունենալ համակարգային ազդեցություն անկախ ամեն ինչից, քանի որ Հովսեփյանը Հայաստանի իշխող համակարգի առանցքային ֆիգուրներից է և նրան Սերժ Սարգսյանի մակարդակով գրեթե դիմահար տարբերակով հասցված հարվածն անկասկած հուշում է խորը տրանսֆորմացիաների մասին: Ըստ երևույթին, հաջորդ քայլով Աղվան Հովսեփյանը պետք է այսպես ասած նույն համակարգային մակարդակով հավատարմության և ենթակայության համոզիչ երդում տա Սերժ Սարգսյանին, որևէ ակտով, հակառակ պարագայում՝ հաջորդը կլինի երկրորդ դեղին և ինքնաբերաբար կարմիր քարտը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով Հանտավիրուսի մահացու շտամով վարակված ուղևորներին տեղափոխող զբոսանավը ժամանել է Թեներիֆե կղզի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am