«Եթե ռուսները կողմ չլինեն՝ այլ երկրի հետ կպայմանավորվենք». Թուրքիայի ԱԳՆ-ն Ս-400-ների արտադրության մասին

Հոկտեմբերի 9-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ, եթե ռուսները չհամաձայնեն Ս-400-ների արտադրական տեխնոլոգիաներ տրամադրել, ապա իրենք այլ երկրի հետ կպայմանավորվեն: «Սակայն Ռուսաստանից բացասական պատասխան չի եղել»,-նշել է Չավուշօղլուն: Թուրքիայի ԱԳ նախարարն այս մասին հայտնել է «Աքշամ» օրաթեթրթին տված հարցազրույցում: Այս մասին գրում է razm.info-ն։ Չավուշօղլուն պատասխանել է այն հարցին, որ «անհայտ» ռուսաստանյան աղբյուրից նշել են, թե տեխնոլոգիական համագործակցություն չի լինելու Ս-400-ների շուրջ. «Չգիտենք այդ հայտարարությունը ումից է եկել: Մենք միջին և երկար ժամկետներում արտադրության հարցում սկզբունքորեն պայմանավորվել ենք: Եթե ռուսները դրան կողմ չլինեն՝ այլ երկրի հետ կպայմանավորվենք: Բայց մեզ պաշտոնապես բացասական տեղեկություն չի եկել: Պուտինն անձամբ ասաց, որ, ես էլ էի այդ հանդիպմանը,. «համատեղ արտադրության հարցում միասին կարող ենք քայլեր ձեռնարկել, տեխնոլոգիան էլ նորացվում է, 500-ներն [Ս-500՝ խմբ.] են գալիս»: Ինչ վերաբերում է Ռուսաստանից համակարգեր գնելուն, ապա Թուրքիայի արտգործնախարարը հստակ հասկացրել է, որ իրենք նման ՀՕՊ համակարգերի անհետաձգելի կարիքներ ունեն ու պետք է գնեն Ս-400-ներ: Նա ավելացրել է, որ իրենք կցանկանային ՆԱՏՕ-ի անդամ երկրներից գնել, բայց վերջիններս հրաժարվել են վաճառել: Անդրադառնալով Չավուշօղլուի հայտարարություններց հետո ռուս լրագրողների այն հարցին, թե «Թուրքիան կարող է հրաժարվել Ս-400-ների գնումներից, եթե համատեղ արտադրության շուրջ համաձայնության չհասնեն», ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է. «Ես կարող եմ ասել, որ փորձագիտական մակարդակում այս գործարքի համատեքստում շփումները և բանակցությունները շարունակվում են»:

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով Հանտավիրուսի մահացու շտամով վարակված ուղևորներին տեղափոխող զբոսանավը ժամանել է Թեներիֆե կղզի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am