Մարմնավաճառը մանրամասներ է պատմել Լաս Վեգասի հրաձիգի մասին
Մարմնավաճառը, որի ծառայություններին դիմել է Լաս Վեգասի հրաձիգը, պատմել է նրա խեղաթյուրված երևակայությունների մասին, գրում է The Sun-ը։ 27-ամյա կինը, ով ցանկացել է անհայտ մնալ, հանդիպել է Ստիվեն Փեդոքի հետ 9 անգամ, երբ տղամարդը Լաս Վեգաս է այցելել առանց իր 62-ամյա ընկերուհու՝ Մերիլու Դենլիի։ Կնոջ խոսքով՝ Փեդոքը շատ ագրեսիվ էր ու դաժան սեքսում, սակայն շռայլ՝ մի անգամ թողնելով նրան մոտ 8000 դոլար։ Կնոջ խոսքով՝ Փեդոքը հպարտացել է իր հորով, ով եղել է ԱՄՆ-ի ամենաորոնվող հանցագործներից մեկը, սակայն կինը ասել է, որ երբեք չէր կարող պատկերացնել, որ նա նման քայլի կդիմի։
