Խորտակվող նավակը լքող առնետը կամ ինչպես դառնալ հատուկ հանձնարարություններով «ընդդիմադիր»

Էդմոն Մա ն րուքյանը հայտարարել է, որ այլևս չի լինելու Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպանը։

«Վերջին շրջանում մի շարք արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ մեր տեսլականների տարբերություններն անհնարին են դարձնում իմ հետագա ներգրավվածությունը արտաքին քաղաքական ճակատում»,– ասել է «լուսավոր» Էդմոնը։

Էդմոնը միամիտ լոռեցու իմիջի մեջ մտած փորձում է մարդկանց միամիտի տեղ դնել։

Այդ ի՞նչ տեսլականների տարբերություն է, որը ստիպել է «գերսկզբունքային» սույն հաճախորդին հրաժարական տալ։ Նիկոլը տարիներ շարունակ նույն տեսլականի մեջ է եղել։ Այն պահին, երբ Էդմոնի համար պաշտոն հորինեցին, այդ պահից սկսած էլ Նիկոլի մոտ բան չի փոխվել։ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը, Թուրքիայի նախապայմանները բավարարելը, Հայաստանն աշխարհաքաղաքական բախումներում մանրադրամ դարձնելը Նիկոլ Փաշինյանի մշտական գիծն է եղել և հիմա էլ նույնը շարունակվում է։ Էդմոնը սպասարկել է նիկոլական այդ գիծը։ Այնպես որ թող «կռուտիտներ» չանի, թե բա՝ բան է փոխվել, տեսլականներս չի համընկնում։ Բան չի՛ փոխվել։

«Ելքի» ռուբիկ–կուբիկը

Եվ այսպես, Էդմոն Մարուքյանը դարձավ բազմակիորեն տարած ու հետ բերած «կլասիկ» հաճախորդ։ Նախկին իշխանությունների օրոք նա նրանց հաճախորդն էր և «Ելք» դաշինքով մտցվեց խորհրդարան։ 2018–ից հետո դարձավ Նիկոլի հաճախորդը՝ մինչև այդ հասցնելով Նիկոլից բաժանվել (այդ փուլում Ալեն Սիմոնյանը Էդմոնին անվանում էր «քաղաքական տրյապկա», իսկ Էդմոնը Ալենին՝ «անբարոյականի վաստակ»․ սա այն եզակի դեպքերից էր, երբ որևէ մեկի հետ իմաստ չուներ վիճելը, քանզի կողմերն իրար լավ էին ճանաչում)։

Հիմա Էդմոնը կրկին Նիկոլից բաժանվում է («Ելքի» երրորդ մասը՝ մասնագիտությամբ Վազգեն Սարգսյանի եղբայր աշխատող Արամը, Նիկոլի հետ քիրվայություն է անում Երևանի ավագանիում ու հավատարմորեն իրականացնում իր հաճախորդական ֆունկցիան Նիկոլի համար այնպես, ինչպես նախկին իշխանությունների մոտ էր իրականացնում)։ «Ելք» դաշինքը ռուբիկ–կուբիկի պես պարբերաբար քանդվում–հավաքվում է։

Թե ինչու է Էդմոնը հիմա զգացել, որ տեսլականների տարբերություն ունի Նիկոլի հետ, դժվար է ասել։ Մի մասի կարծիքով՝ «միամիտ լոռեցին» օդում որսացել է Նիկոլի խորտակվող նավակի թեման ու փորձում է առնետաբար լքել այն։ Մյուս մասը կարծում է, որ Էդմոնին գործուղել են ընդդիմադիր դաշտ, որպեսզի քվե փախցնի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Երրորդներն էլ կարծում են, որ Նիկոլն է «պասլատ» արել «կլասիկ» Էդմոնին։

Մեծ հաշվով արդեն էական չէ, թե Էդմոնի հեռացման պատճառը որն է։ Պետք է հստակ ֆիքսել, որ Էդմոնը, Նիկոլը, Արամիկը և մյուսները նախկինից մնացած բալաստ են և պետք է մերժվեն մեր հանրության կողմից։ Մերժվեն ամբողջությամբ ու վերջնականորեն։ Այլապես այս թատրոնը սրտխառնոց է առաջացնում։ Թատրոն, որի համար Արցախով վճարեցինք ու Հայաստանով կարող ենք վճարել։

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 729 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am