Ասանժը գաղտնազերծել է. ինչ է ասել կատալոնացիներին. տեսանյութ
Կատալոնիայում լրագրության ֆակուլտետի 21-ամյա ուսանողը պատմել է, որ ցուցարարներին հաջողվել է համակարգել իրենց գործողությունները՝ շնորհիվ Ջուլիան Ասանժի խորհուրդների։ WikiLeaks-ի հիմնադիրը խորհուրդ է տվել ուսանողներին կիրառել WhatsApp, Telegram և Twitter ծառայությունները՝ ոստիկանության վերահսկողությունից զերծ տեղեկատվական ցանց ստեղծելու համար։ Ասանժը խորհուրդ է տվել ուսանողներին չսահմանափակվել մեկ հավելվածով: Ասանժը հպարտանում է կատալոնացիներին ցուցաբերած օգնությամբ։
