Թուրքիայում PKK-ի անդամն ինքնապայթեցման է դիմել
Թուրքիայում PKK-ի անդամն ինքնապայթեցման է դիմել ոստիկանական գրոհի ժամանակ։ Ստացած վնասվածքներից տղամարդը տեղում մահացել է։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։ Դեպքը տեղի է ունեցել երկրի հարավարևմտյան Մուղլա նահանգում։ PKK-ի երկրորդ անդամի վիճակի մասին չի հաղորդվում։ Մի քանի օր առաջ Մուղլայում ոստիկանները ոչնչացրել էին քրդական կուսակցության 5 կողմնակցի և ձերբակալել ևս 7-ին։
