Քո հովանավորները թաքնվելու կարիք ունեն. Աշոտ Սուքիասյանը՝ Փայլակ Հայրապետյանին

Օֆշորի գործով 16 տարվա ազատազրկման դատապարտված Աշոտ Սուքիասյանը կալանավայրից նամակ է ուղարկել «Ա1+»-ի խմբագրություն՝ կապված գերմանուհի Անյա Կուլինոյի այն հայտարարության հետ, թե ինքը եւս տուժել է Աշոտ Սուքիասյանի գործողություններից։ Հարգելի «Ա1+» խմբագրություն, 2017թ.-ի հոկտեմբերի 4-ին Ձեր լրատվականով ցուցադրվեց մի տեսանյութ «խաբված գերմանուհու մասին», որն ակնհայտ խեղաթյուրել է իրականությունը: Քանի որ տևական ժամանակ ես զրկված էի լրագրողներին հարցազրույց տալու իրավունքից, և մամուլը հեղեղված էր իրականությանը չհամապատասխանող միակողմանի հարցազրույցներով, ես որոշեցի գրել Ձեզ իրականությունը այդ գործի հետ կապված և խնդրել հրապարակել այն: Տեսանյութի հերոսուհին ներկայացել է որպես խաբված ու մոլորված, որին ես խաբել եմ և «գցել» նրա փողերը: Նախ որտեղի՞ց էր այդ գերմանուհի կինը, ով իր ամուսնու հետ եկել, գտել էր ինձ և իմ բիզնեսում ներդրել 100 հազար եվրո: Ծիծաղելի է. չգիտես որտեղից հայտնվում է մի անծանոթ օտարերկրացի և մեծ գումար «ներդնում» անծանոթ մարդու բիզնեսում, երեք տարի լուռ սպասում իր ներդրման արդյունքներին և հետո սկսում աղմկել, որ իրեն խաբել են: Ներկայացնեմ իրականությունը: Գերմանուհի Անյա Կոլինոն ամենևին էլ գերմանուհի չէ, այլ Փայլակ Հայրապետյանի ծանոթուհի Անոն է, որին Փայլակն օգնել է մեկնել Գերմանիա: Այնտեղ Անոն զագսավորվել է Գյունթեր Կոլինոյի հետ: Ծանոթ լինելով իմ աշխատակիցներից մեկի հետ, նա որոշում է զարդեր գնել իմ ընկերությունից և դրանք վաճառել Գերմանիայում: Զարդերի վերավաճառքի մի քանի անհաջող փորձից հետո Անոն ամուսնու կողմից իմ ընկերությանը որպես կանխավճար փոխանցած գումարը խնդրում է վերաձևակերպել որպես փոխառություն, այսինքն՝ տոկոսով տրված գումար: Ամուսնուն ասելով, որ պետք է սպասել մինչև իր ուզած զարդերի պատրաստ լինելը, Անոն կանխիկ իմ ընկերությունից ստանում է այդ գումարի տոկոսները՝ 75000 ԱՄՆ դոլարի չափով: Դա տևում է այնքան ժամանակ, մինչև որ նա Փայլակից տեղեկանում է մեր մեջ ծագած վեճի մասին ու մտածելով, որ այդ վեճի պատճառով ինքը հնարավոր է կորցնի փողերը, սուտ մատնությամբ, Փայլակի հետ համատեղ ցուցմունք է տալիս, որ իբր թե ինքն էլ է Փայլակի նման գումար ներդրել իմ բիզնեսում և ես խաբել ու «գցել» եմ նրան: Որպեսզի սույն իրականությունն էլ հորինված չթվա, պետք է նշեմ, որ Անոն այդ ընթացքում բացի ինձ էլի մի քանի ուրիշ մարդկանց է տոկոսով գումարներ տվել: Արդյունքում Անոյի և նրա ամուսնու կողմից տրված սուտ ցուցմունքներով գործը շրջվեց հենց իրենց դեմ, և նրանց նկատմամբ վաշխառության մեղադրանքով հարուցված քրեական գործը կարճվեց միայն վաղեմության ժամկետը անցած լինելու պատճառով: Ակնհայտ է, որ նա դրանով փորձում է սույն գործը նմանեցնելով Փայլակի այս քրեական գործի հետ, արհեստական տպավորություն ստեղծել, թե Փայլակը միակ մարդը չէ, որը ներդրում է արել իմ բիզնեսում և խնդիրներ ունի իմ հետ: Իրականում նա, շատերի նման, ընդամենը ոսկերչական զարդերի պատվիրատու – գնորդ է եղել, որը ոչ մի կապ չունի իմ բիզնեսների հետ: Անոն մեր գործարան է եկել 2009թ.-ի օգոստոսին, ինչպես և Փայլակը: Անոն, Փայլակի հետ միասին, նույն օրը, 2012թ.-ի օգոստոսի 6-ին բողոք է գրել ոստիկանություն, հիմա էլ նույն Փայլակի հետ ձեռք ձեռքի տված զրպարտում են ինձ: Փայլակի և նրա նպատակը ինձ պախարակելով հասարակության մեջ կարծիք ստեղծելն ու դրանով արդարադատության վրա ճնշում գործադրելն է: Եթե Անոն, տոկոսներ ստանալով հանդերձ, իրեն խաբված էր զգում, ինչո՞ւ ինքը, առանց Փայլակի, մինչ այդ չէր գնում բողոքելու, այդ ինչպես որոշեց, որ պետք է բողոք գրի այնտեղ, որտեղ Փայլակն է գրում և հենց նույնանման բովանդակությամբ: Ակնհայտ է, որ նրան ուղղորդում է Փայլակ Հայրապետյանը: Ուզում եմ Ձեր միջոցով մի հարց ուղղել Փայլակ Հայրապետյանին: Աֆրիկայում քեզ թվում էր, թե քո հետ իմ դեմ համագործակցողները գործում էին ի օգուտ քեզ: Իրականում նրանք գործում էին ի օգուտ իրենց, քանի որ քեզ օգտագործելով՝ քո ձեռքերով, շարքից փորձում էին հանել ինձ՝ քո վարկի գումարների և սեփական միջոցների օրինական ներդնողին: Եթե օրինականի դեմ թեկուզ անհաջող փորձ արեցին, պատկերացրու, ինչ կանեին քեզ հետ: Քո այստեղի հովանավորները քեզ օգտագործեցին իրենց նպատակների համար, իսկ հիմա իրենք՝ հովանավորները, թաքնվելու կարիք ունեն:

դիտվել է 68 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am