Ռուսաստանում կես ամիս գյուղը շրջափակման մեջ է եղել
Ռուսաստանում ձկնորսության վերահսկողության պետական գերատեսչության համազգեստով անհայտ անձինք կես ամիս շարունակ շրջափակման մեջ են պահել Խաբարովսկի երկրամասի Արկա գյուղը: Ինչպես նշվում է՝ նրանք փակել են Օխոտսկ տանող միակ ճանապարհը, կատարել են ագրեսիվ գործողություններ, վախեցրել գյուղացիներին և խուզարկել քաղաքացիներինրանց իրերը, հայտնում է «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանը: Իրավապահ մարմինները միայն հիմա են կարողացել ձերբակալել են նրանց և տեղափոխել այնտեղից:
