Որ դեպքում Թուրքիան կչեղարկի С-400-ի գնումը
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից С-400 զենիթա-հրթիռային համակարգեր գնելուց, եթե դրանց համատեղ արտադրության մասին համաձայնություն ձեռք չբերվի: Այս մասին նա ասել է Akşam թերթին տված հարցազրույցում: «Վլադիմիր Պուտինն ինքն է մեզ ասել, որ մենք կարող ենք քայլեր ձեռնարկել համատեղ արտադրության համար: Ուստի տեխնոլոգիաներն արդիական կլինեն: Բայց եթե Ռուսաստանը դրան բացասաբար վերաբերվի, մենք կարող ենք ուրիշ երկրի հետ համաձայնագիր կնքել: Անկարան շտապ С-400 գնելու կարիք ունի: Սակայն եթե Ռուսաստանի դեմ տրամադրված երկրները չեն ուզում, որ Թուրքիան նրանից С-400 գնի, ապա պետք է մեզ իրենց տարբերակը ներկայացնեն»,- »,- ասել է Չավուշօղլուն:
