Ինչու՞ Փաշինյանի թիմը որոշեց փչացնել դատավոր Դավիթ Բալայանին

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Բալայանը բարձր վարկանիշ ունեցող դատավորներից էր համարվում: Նա այն դատավորն էր, որ 2019-ին, երբ Նիկոլ Փաշինյանը հրահանգեց շրջափակել դատարանները, որպեսզի պատժի իր հրահանգները չկատարող դատավորներին, փորձում էր լուսամուտով մտնել աշխատասենյակ՝ դրանով իր անհամաձայնությունը հայտնելով Փաշինյանի որոշմանը: Սակայն երեկ Դավիթ Բալայանը իր ողջ հեղինակությունը ջուրը լցրեց, քծնելով ՔՊ-ականներին, մտածելով, որ իր այդ քայլով կկարողանա ընտրվել ՍԴ-ի անդամ: Պարզ է, որ նախապես իրենց հանդիպման ժամանակ, Բալայանին թվացել էր, թե լեզու էր գտել ՔՊ-ականների հետ, և ուրեմն՝նրան հեշտությամբ կնտրեն ՍԴ անդամ:

Սակայն պարզվեց, որ ՔՊ-ն որոշել էր հրապարակավ փչացնել 2019-ին իրենց թրի տակով չանցած դատավորին, որպեսզի բոլորի համար պարզ լինի, թե ինչ կլինի նրանց հետ, ովքեր իրենց հետ բավարար չափով չեն կարողանում լեզու գտնել:

Բացի այդ, ՔՊ-ն իր այս քայլով մեսիջ է ուղարկում դատավորների համայնքին, թե ինչ «չափանիշների» պետք է համապատասխանեն դատավորները, որպեսզի կարողանան աշխատել իրենց ղեկավարած պետական ինստիտուտներում: ՔՊ-ն մտովի սեփականաշնորհել է այդ ինստիտուտները, համարելով, որ ով որ իշխանության է, նա էլ պիտի տիրանա այդ ինստիտուտներին: Այսպիսով ՔՊ-ն իր այս քայլով փորձում է երկու նապաստակ «խփել»: Նախ, հրապարակավ ցույց է տալիս հանրությանը, որ «սկզբունքային դատավորներ Հայաստանում չկան և չեն կարող լինել», և երկրորդը՝ իրենք ակնկալում են, որ հաջորդիվ դատավորների միությունը ավելի «լոյալ» դատավոր կներկայացնի ԱԺ-ին ՝ ՍԴ-ի անդամ ընտրվելու համար:

Երկրում քաղաքական դաշտի գրեթե բացակայության պարագայում՝ Փաշինյանի թիմի նման պահվածքը հասկանալի է:

Այդ հանրությունը պիտի մտածի այն խնդրի շուրջ, թե ինչպես հնարավոր կլինի վերականգնել երկրում քաղաքական համակարգը, որպեսզի առնվազն սանձի իշխանության նման լկտի պահվածքը:
Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

դիտվել է 323 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am