BREAKING NEWS The 2017 Prize in Economic Sciences is awarded to Richard H. Thaler @R_Thaler @UChicago@ChicagoBooth #NobelPrize
Նոբելյան մրցանակակիր է դարձել
Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան հայտնել է տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակակրի անունը: Այս տարի պատվավոր կոչմանն արժանացել է ամերիկացի տնտեսագետ Ռիչարդ Թալերը վարքաբանական տնտեսագիտության ոլորտում հետազոտությունների համար: Այդ գիտական ճյուղը հոգեբանության, սոցիոլոգիայի և մարքեթինգի հանգույցում է և ուսումնասիրում է տարբեր, այդ թվում՝ հուզական գործոնների ազդեցությունը սպառողի կողմից տնտեսական որոշումների ընդունման վրա:

