Ո՞ւմ հետ էիր «շաշկի խաղում» և հատկապես ո՞ւմ գրպանի հաշվին

«Փաստ» օրաթերթը գրում է. «Աշխատանքի և սոցհարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը անցյալ շաբաթ պաշտոնական գործուղման էր մեկնել Հնդկաստան: Կարևոր համաժողովի է մասնակցել, որի բացմանը Հնդկաստանի վարչապետն է մասնակցել: Այն, որ հայ-հնդկական կապերը պետք է զարգացնել բոլոր ուղղություններով, նույնիսկ քննարկման թեմա չէ: Բայց Մկրտչյանի այս գործուղման հետ կապված այլ հարցեր կան: Հենց Նարեկ Մկրտչյանի սոցցանցային գրառումից տեղեկանում ենք, որ նա, որպես Փաշինյանի ՔՊ-ի «արտաքին կապերի պատասխանատու», մի շարք հանդիպումներ է ունեցել, օրինակ՝ Հնդկաստանի «Ժողովրդական կուսակցության» համապատասխան ներկայացուցիչների հետ, կուսակցական համագործակցության հարցեր քննարկել: Հետո, էլի որպես ՔՊ ներկայացուցիչ, այլ հանդիպումներ է ունեցել:

Հասկանալի է, որ փաշինյանական նախարարը Հնդկաստան գործուղվել է որպես ՀՀ պաշտոնական ներկայացուցիչ, պետական բյուջեից հատկացված որոշակի գործուղումային ծախսով, ինչը փոքր գումար չէ: Բայց հարկատուների վճարած հարկերից գոյացած միջոցների հաշվին աշխատանքային գործուղման մեկնած պաշտոնյան գործուղման երկրում հետամուտ է եղել իր նեղ կուսակցական շահերի սպասարկմանը, ունեցել է հանդիպումներ՝ որպես Փաշինյանի ՔՊ կուսակցության ֆունկցիոներ:

Հարց է ծագում՝ ինչո՞ւ պիտի հարկատուները վճարեն այն բանի համար, որ ՔՊ-ի արտաքին կապերի պատասխանատուն արտասահմաններում ֆռֆռա, կուսակցական հանդիպումներ ունենա և այլն: Դեմ չենք, որտեղ ուզում են՝ թող իրենց կուսակցական հանդիպումներն ունենան, բայց իրենց կուսակցության հաշվին: Մինչդեռ, նա պետական միջոցների հաշվին գնացել է (որպես նախարար. այստեղ ասելիք չկա) ու... կուսակցական հարցեր է լուծել՝ որպես ՔՊ-ի ներկայացուցիչ: Այսինքն, ինչպես հայտնի ֆիլմում է ասվում, խառնել է «անձնական ու պետական բուրդը»:

Ի դեպ, եթե կուսակցական հարցերով էր զբաղվելու, ապա գուցե ՔՊ-ի փողերով պատրաստված ինչ-որ շրջանցող ճանապարհո՞վ հասներ օդանավակայան, կամ իր հայրենի Փարաքար գյուղի շրջացիկ ճանապարհներո՞վ, ոչ թե ԽՍՀՄ-ի կամ «նախկինների» օրոք սարքածներով, հարկատուներիս հաշվին վերանորոգվածներով: Դե, եղեգները կտրելը պարտադիր չէ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 596 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներից մեկ անձի մեղադրանք է ներկայացվել․Ղահրամանյան Փաշինյանի ռեժիմը հոգեվարքի մեջ է․ կոլապս ՔՊ–ում (video) «Tesla»-ն կոտրել է երթևեկությունը կարգավորող լուսակիրը և հայտնվել երկաթե սյան մոտ Երբեք այսպիսի անխնամ, անբան ու ճղճիմ վիճակ Երևանի փողոցներում չի եղել. Սոս Հակոբյան Խաղաղ պայմաններում 5-րդ մահը բանակում՝ 4 ամսվա ընթացքում․ «Ազատություն» Իսրայելը Լիբանանում շտապօգնության խմբեր է թիրախավորել․ կան զոհեր և վիրավորներ «Ուժեղ Հայաստանից» արդեն 15 անձ են բերման ենթարկել․ փաստաբանները չեն կարողանում նրանց հետ հանդիպել Անդրադարձ է կատարվել Արցախի հայ բնակչության բռնի տեղահանման և այդ ոճրագործության հետևանքներին «Փաշինյա՛ն, էդ քո տված 10 հազարի վրա դնում եմ 20 հազար ու շպրտում երեսիդ». քաղաքացի (video) Խուզարկություններ՝ «Ուժեղ Հայաստան»-ի Արտաշատի գրասենյակում. ձերբակալվել է պատասխանատուն «Ուժեղ Հայաստան». Առավոտվանից խոչընդոտում են փաստաբանների մուտքը Դավիթն այսօրվանից զբաղվելու է իր բուժումներով. փաստաբան Թրամփը խնդրելու է Պուտինին․ Պուտինը կգնա՞ կոշտ քայլերի․ Հայկ Այվազյան (video) ՀՐԱՏԱՊ․ բերման են ենթարկել «Ուժեղ Հայաստանի» կին թեկնածուի և համակիրների․ Գոհար Մելոյան (video) Ներողամտությունը սիրո գործնական դրսևորում է, ատելությունը՝ չբուժված վերք. Հայր Իսահակ Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելն ու ԱՄՆ-ն Իրանի հարցում միասնական դիրքորոշում ունեն Ամեն ինչ թանկ է, թոշակը տալիս ենք կոմունալների՝ պրծնում է. քաղաքացիների բողոքները (video) Վթարվել է ջրատարը, մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ռուսաստանի և Ուկրաինայի փոխադարձ հարվածներից նոր զոհեր կան Հայտնաբերվել է մայթին կայանած Lexus-ը Ահազանգ․ Նոր Նորք Վիլնյուսի 107 շենքի բակում համաճարակի օջախ է Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ #ՈՒՂԻՂ. ԱԺ-ում երեկ Նիկոլն իրեն կորցրել է. «համբալաշոուներն» արդեն պայթում են. պահեստազորի գնդապետ (video) Օպերատիվ տեղեկությունը հավաստի էր Ապրիլի 16-ին և 17-ին գազ չի լինելու
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am