Բաքուն Մինսկի՞ ց զենք կգնի

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ,Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը պաշտոնական այցով Բելառուսում է: Այցի առաջին օրը Հասանովն այցելել է պաշտպանական արդյունաբերության ձեռնարկություններ եւ զորավարժարան: Ներկայացվել են ռազմական տեխնիկայի տեսակներ եւ ռազմական նշանակության այլ արտադրանք, որոնք արտադրվում են Բելառուսում: Հասանովը ուշադրություն է դարձրել այն զինատեսակներին, որոնք կարող են ավելացնել Ադրբեջանի ԶՈՒ կարողությունները: Մինսկում Հասանովին ընդունել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն,որի ընթացքում Լուկաշենկոն մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել, նշելով, որ Մինսկը որեւէ պահանջ կամ հավակնություն չունի Բաքվի նկատմամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ երկկողմ ռազմա-տեխնիկական համագործակցության ընդլայնման եւ խորացմանն առնչվող հարցեր: Երկու երկրներն էլ ինքնիշխան երկրներ են եւ իրավունք ունեն հստակեցնելու, թե կոնկրետ որ ուղղություններով զարգացնեն երկկողմ հարաբերությունները եւ այդպիսով որեւէ կոնվենցիա կամ բանաձեւ չեն խախտում, որը ընդունված է ՄԱԿ կամ ՄԱԿ ԱԽ կողմից,ասել է Լուկաշենկոն: Բելառուսը պատրաստ է աջակցել Ադրբեջանին, որպեսզի վերջինս իրեն զգա ավելի պաշտպանված կայուն եւ հուսալի: Իր հերթին Զաքիր Հասանովը կարեւորել է ռազմատեխնիկական համագործակցությունը Բելառուսի հետ նշելով, որ բելառուսական զենքը հաջողությամբ աշխատում է եւ որակապես բարձր մակարդակի է: Ամենայն հավանականությամբ Բաքուն մտադիր է զենքի մատակարարման համաձայնագիր կնքել Մինսկի հետ:

դիտվել է 53 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am