Նոյեմբերյանի քոլեջի տնօրենը 2 միլիոնի դիզվառելիքը հափշտակել է

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություների հակազդման վարչության աշխատակիցները ստացված օպերատիվ տեղեկությունների հետևողական ուսումնասիրման արդյունքում բացահայտեցին պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափի գումարի յուրացման և պաշտոնեական կեղծիքի դեպք։ Ձեռնարկված միջոցառումներով ոստիկանները պարզեցին, որ «Նոյեմբերյանի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Ղ.-ն 2014-ից մինչ 2017 թվականն ընկած ժամանակահատվածում, քոլեջի դասասենյակները ջեռուցելու պատրվակով, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ վառելիքի գնման պայմանագրեր է կնքել մատակարար ընկերության հետ։ Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ մատակարարից գնվել է շուրջ 3.000.000 դրամի 8172 լիտր դիզելային վառելիք, բայց դասասենյակները ջեռուցվել են վառելափայտով։ Արմեն Ղ.-ն փայտամթերքի համար վճարել է շուրջ 1.000.000 դրամ կամ գումարի փոխարեն, փոխանակման կարգով հատկացրել է վառելիքի կտրոններ, իսկ մնացած՝ իրեն վստահված շուրջ 2.000.000-ի դիզելային վառելիքը յուրացման եղանակով հափշտակել է։ Այս տարիների ընթացքում ձեռք բերված վառելիքի օգտագործում ցույց տալու համար Արմեն Ղ.-ն կազմել է վառելիքի ելքի կեղծ ապրանքագրեր և բաշխման գրաֆիկներ։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օերնսգրքի 179-րդ՝ ուրիշի գույքի հափշտակությունը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով և խոշոր չափերով, և 314-րդ՝ պաշտոնեական կեղծիք կատարելու, հոդվածների հատկանիշներով։ Քննությունը շարունակվում է։ ՀՀ ոստիկանություն

դիտվել է 16 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am