Անահիտ Բախշյանն ուզում է վերաբացել Հոկտեմբերի 27-ի գործը. «Եթե մեկը կողքիս կանգնի՝ ես կանեմ».Առավոտ

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, Հոկտեմբերի 27-ի զոհերից մեկի՝ Յուրի Բախշյանի կինը՝ Անահիտ Բախշյանը դիմել է իրավաբաններին՝ իրեն օգնելու եւ Հոկտեմբերի 27-ի գործը վերաբացելու համար: Նա Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ երբ նոր փաստեր են ի հայտ գալիս, գործը կարող է վերաբացվել: Նա հիշատակեց Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտված բժշկի՝ Էդուարդ Գրիգորյանի խոսքերը՝ «Ժողովրդին» տված հարցազրույցում, ըստ որի՝ խոստանում է ողբերգական իրադարձության ողջ հանգամանքները պատմել, պատմել այն ամենը, ինչը «երկար տարիներ համառորեն եւ բավական փնթի ձեւով փորձում են թաքցնել հասարակությունից»: Գրիգորյանն ասել էր, որ ինքը փաստեր եւ փաստաթղթեր է ցույց տալու. «Մինչև հիմա լրատվամիջոցները, չնչին բացառությամբ, իրենց տերերի պատվերով արել են ամեն ինչ, որպեսզի քննության առարկա չդառնան իրական պատճառներն ու հետևանքները: Այլապես հարցեր են առաջանալու, որոնց տակից նույն այդ տերերը երբեք չեն կարող դուրս գալ: Ընդ որում՝ տերերը ոչ միայն իշխանության մեջ են, այլև ընդդիմության: Առաջիկայում անուն առ անուն քննության կառնենք առավել նշանակալիցներին և կպարզենք, թե նրանցից ով ինչով էր զբաղված 1994-99թթ.: Առայժմ առանց մանրամասների մեջ խորանալու ասեմ, որ Հոկտեմբերի 27-ից առաջ իշխանությունը գոյատևում էր դրա պատճառներով, դրանից հետո` հետևանքներով: Իրավիճակն արմատապես շտկելու միակ ճանապարհը դեպքի, դրան նախորդած և հաջորդած իրադարձությունների մասին ամբողջ ճշմարտությունն ասելն է: Հրապարակելու եմ նյութեր քրեական գործից։ «Տուժողների» և «վկաների» ցուցմունքներից հատկապես երիտասարդները շատ բան կիմանան այսօր տարբեր հարթակներից կոկորդ պատռողների մասին և ավելի ուշադիր կլինեն քաղաքական «տարբեր ճամբարներ» ներկայացնող գործիչների հետ իրենց շփումներում։ Հուսով եմ, որ ապագայում նրանք կընտրեն ավելի լավ պառլամենտ, որտեղ պատգամավորների ընդհանուր պլանը չի հիշեցնի օժանդակ դպրոցի ավարտական լուսանկար»: Գրիգորյանը այս մասին հայտարարել էր 2014-ին, անցել է 3 տարի եւ նա ոչինչ չի ասել: Անահիտ Բախշյանն ասաց, որ «Եթե իրավաբանները հուշեն, որ դա կարող է դառնալ առիթ՝ Հոկտեմբերի 27-ի գործը վերաբացելու համար, եթե մեկը լինի, որ ասի՝ այո՛, կարող են, եւ կողքիս կանգնի՝ ես կանեմ»: Հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձության 18 տարին: ԱԱԾ նախկին պետ Գորիկ Հակոբյանը Հոկտեմբերի 27-ի կարեւորագույն վկաներից էր, որը տիրապետում էր մեծ ինֆորմացիայի: Նրա մահվանից հետո Հոկտեմբերի 27-ի զոհերի հարազատները, մասնավորապես՝ Անահիտ Բախշյանը ափսոսանք է զգում. «Գորիկ Հակոբյանը հսկայական ինֆորմացիա տարավ իր հետ: Այդպիսի լուրջ ինֆորմացիա ունի նաեւ Գագիկ Ջհանգիրյանը: Բայց քանի դեռ կոնկրետ ես, որպես տուժող, չեմ բղավում այն մասին, որ այդ գործը պիտի վերաբացվի, որ կան փաստեր, պիտի այդ գործը նորից քննվի, ոչ մեկը շահագրգռված չի բացելու, էլ չասեմ՝ ընդհակառակը: Ուզում են լռեցնել, մի թանձր կարպետով փաթաթել եւ մի մութ տեղ դնել այդ գործը: Այդ գործի բացահայտումը, համենայն դեպս այս իշխանության օրոք մոտ ժամանակներս չի լինի: Ո՞վ է փորձելու այդ գործը նորից քննել: Ես ինքս, որպես տուժող, ոնց որ թեւերս չեն բարձրանում, շվարած վիճակում եմ, ես չգիտեմ՝ ինչպես դա անել, ում հետ անել, անե՞լ, թե չանե՞լ: Գորիկ Հակոբյանն այսքան տարի կար, բայց էլի ոչ մի օգուտ նրանից չկար, մեռնելուց հետո առավել եւս չկա, տարավ իր հետ ամեն ինչ»: Մեր հարցին՝ Հոկտեմբերի 27-ի գործով մատների վրա հաշված մարդիկ են մնացել, որ լուրջ ինֆորմացիայի են տիրապետում, նշեցիք Գագիկ Ջհանգիրյանի անունը, նաեւ Նաիրի Հունանյանը դեռ ողջ է, փորձե՞լ եք այս տարիների ընթացքում հանդիպել նրանց հետ, նրանցից փորձել տեղեկություններ ստանալ, որը կօգներ գործի բացահայտմանը՝ Անահիտ Բախշյանը պատասխանեց. «Չէ, չեմ արել Ջհանգիրյանի հետ այդ հարցով չեմ հանդիպել, Նաիրիի հետ՝ առավել եւս: Եվ ես մեջս մեղքի զգացում ունեմ այդ առումով: Նաեւ փորձում եմ ինձ արդարացնել, բայց գիտեմ, որ դա արդարացում չի: Ես այդ ուղղությամբ քայլ չեմ արել: Չեմ կողմնորոշվել եւ հիմա էլ չեմ կողմնորոշվում՝ ինչպե՞ս դա պիտի արվի: Ենթադրենք, գնամ Գագիկ Ջհանգիրյանի հետ հանդիպեմ, նա ինձ ի՞նչ պիտի ասի: Ասող էր՝  կասեր ու կաներ»:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am