ՀՀԿ-ական գյուղապետն ու կինը խլել են լրագրողի տեսախցիկը ու փակի տակ պահել նրան. armday.am (տեսանյութ)

Վայոց Ձորի մարզի Քարագլուխ համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը, նույն մարզի Շատին համայնքի բուժական կենտրոնի տնօրեն Զոյա Մարտիրոսյանը եւ վերջինիս քույրը խոչընդոտել են  Փայլակ Ֆահրադյանի լրագրողական մասնագիտական օրինական գործունեությունը, փորձել են խլել լրագրողի տեսախցիկն ու նրան փակի տակ պահել։ Միջադեպը տեղի է ունեցել Շատին համայնքում գտնվող բժշկական կենտրոնում։ Լրագրողը նախապես պայմանավորվել է բժշկական կենտրոնի տնօրեն Զոյա Մարտիրոսյանի հետ, նպատակ ունենալով պատրաստել տեսանյութ համայնքի բժշկական կենտրոնի հին մասնաշենքի քանդման վերաբերյալ։ Բժշկուհի Զոյա Մարտիրոսյանը համաձայնել է հարցազրույց տալ։ Նա բժշկական կենտրոն էր եկել քրոջ, ով նույն կենտրոնում աշխատում է որպես բժշկուհի, եւ Քարագլուխ համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանի հետ, ով Զոյա Մարտիրոսյանի փեսան է։ Հարցազրույցի ընթացքում  լրագրող Զոյա Մարտիրոսյանին հարցրել է համայնքում շրջանառվող այն տեղեկությունների մասին, որ վերջինս մահվան տեղեկանքներ տրամադրելու համար պահանջում է քսան հազար դրամ, բացի այդ անվճար դեղորայքների դիմաց դարձյալ գումար է պահանջում։ Հարցն ակնհայտ դուր չի եկել Զոյա Մարտիրոսյանին։ Նա եւ նրան հարցազրույցի ընթացքում ուղեկցող քույրը՝ գյուղապետի կինը լրագրող Փայլակ Ֆահրադյանին մեղադրել են պատվեր կատարելու մեջ։ Զոյա Մարտիրոսյանը եւ բժշկուհի քույրը հայտարարել են, թե նման խոսակցություններ համայնքում տարածել է գյուղապետ Տիկոն։ Ավելի ուշ պարզվեց, որ խոսքը Շատին համայնքի ղեկավար Տիգրան Խուդոյանի մասին է։ Մեր ունեցած հավաստի տեղեկություններով Զոյա Մարտիրոսյանի եւ Տիգրան Խուդոյանի հարաբերությունները լարված են, և բժշկական կենտրոնի տնօրենը՝ իր գործունեության վերաբերյալ ցանկացած հարց դիտարկում է պատվերի շրջանակներում։ Զոյա Մարտիրոսյանը լրագրողին մեղադրել է նաեւ կառավարության օգտին աշխատելու մեջ։ Պարզվում է կառավարության որոշմամբ է գյուղի բժշկական կենտրոնը հատկացվել համայնքի տրամադրությանը, եւ համայնքապետն էլ որոշել է հին մասնաշենքը վերակառուցել եւ այն ծառայեցնել որպես մանկապարտեզ։ Լրատվամիջոցը հետևողական է լինելու, որպեսզի պատժվեն լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտող բոլոր անձինք, անկախ իրենց զբաղեցրած պաշտոնից եւ մասնագիտությունից։ Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում  

դիտվել է 54 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am