Իրաքը եւ Իրաքյան Քուրդիստանը կբանակցեն
Rudaw-ի փոխանցմամբ, Իրաքի խորհրդարանի ներկայացուցիչ Սալիմ Ալ-Ջաբուրին մեկնել է Էրբիլ Իրաքյան Քուրդիստանի առաջնորդ Մասուդ Բարզանիի հետ հանդիպելու նպատակով : Բարզանին եւ Իրաքի փոխնախագահներ Այյադ Ալլաուին եւ Ուսամա Ան-Նուջայֆին Սուլեյմանիեում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են անհապաղ դադարեցնել քրդական շրջանի դեմ բոլոր պատժամիջոցները:
