Զաքիր Հասանովը հետաքրքված է Բելառուսի ռազմարդյունաբերությամբ
ՊՆ հաղորդագրությանը հղում անելով, ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են,որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը պաշտոնական այցով Բելառուսում է: Այցի առաջին օրը Հասանովն այցելել է պաշտպանական արդյունաբերության ձեռնարկություններ եւ զորավարժարան: Ադրբեջանական պատվիրակությունը ներկայացվել են ռազմական տեխնիկայի տեսակներ եւ ռազմական նշանակության այլ արտադրանք, որոնք արտադրվում են Բելառուսում: Հասանովը ուշադրություն է դարձրել այն զինատեսակներին, որոնք կարող են ավելացնել Ադրբեջանի ԶՈՒ կարողությունները:
