Անգլիայի հավաքականը կրկնեց ռեկորդը
Հարի Կեյնի վստահ 11 մետրանոցի շնորհիվ Անգլիայի հավաքականն աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի վերջին խաղում նվազագույն հաշվով հաղթել է Լիտվային: Այսպիսով,Անգլիայի հավաքականը կրկնել է իր ռեկորդը՝ չպարտվելով ԱԱ-ի որակավորման 21 խաղում անընդմեջ: Նման շարք «առյուծները» գրանցել են 1981-ից 1993 թվականներին:
