Պարոն Բեգոյան, մի փոքր զգույշ խոսեք. Ավինյան (video)

Նոր Նորք վարչական շրջանում ուսումնասիրվել է 50 հա տարածք, որի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 5 հա տարածքը տրամադվել է Երևանի կենդանաբանական այգուն՝ իր տարածքների ընդլայնման համար: Առնվազն 36 հա տարածք համարվում է համայնքային սեփականություն և ըստ Երևանի գլխավոր հատակագծի ներառված է կանաչապատման ենթակա տարածքների ցանկում։ Այս մասին այսօրվա Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ընթացքում զեկուցեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։

«Նշված 36 հեկտար տարածքում հայտնաբերվել են մի քանի տասնյակ ինքնակամ կառուցված շինություններ, այդ թվում բնակելի տներ, հասարակական շինություններ, ավտոտնակներ և այլ օժանդակ շինություններ: Համայնքային տարածքի մոտ 7 հեկտար տարածքն ինքնակամ կերպով սահմանազատված, ցանկապատված է, ինքնակամ շինություններով զբաղեցված է այդ տարածքի շուրջ 4 հեկտարը:

Գայի պողոտայի սկզբնամասում 1900 քմ տարածք, ըստ քաղաքի հատակագծի կանաչապատման ենթակա է, բայց անհասկանալի է, թե ինչպես է այդ հատվածը մասնավորեցվել: Դրա շարունակվող մասում, շուրջ 2 հեկտարի վրա առկա են ցանկապատված, փոքր կառուցված տնակներ: Այդ հատվածում ցանկապատված է շուրջ 10 տարածք, որոնցից 4-ում առկա են տնակներ: Այդ 4-ում ապրում են բնակիչներ, դրանցից մեկում ամբողջ ընտանիքով են ապրում և նրանց բնակության հարցը պետք է լուծվի»,- հայտնեց նա:

«Պարո՛ն Բեգոյան, Ձեր այդ հայտարարությունից հետո կպարզվի, որ բոլորում ընտանիքներով դարերով ապրել են։ Մի փոքր զգույշ լինենք այդ հայտարարություններում, որովհետև խոսում ենք ինքնակամ շինությունների մասին, համայնքից զավթված հողերի մասին, խոսում ենք քոլիկների մասին՝ կանաչ տարածքում, որն անընդունելի է: Սոցիալական ծրագրերը հետո կքննարկենք»,- արձագանքեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավաինյանը:

Տիգրան Ավինյանը հանձնարարեց տարածքից մեկ շաբաթվա ընթացքում վերացնել բոլոր «քոլիկները»։

դիտվել է 347 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am