Սա պետականության իմաստազրկման ամենակարճ ճանապարհ է, որով գնում է Սերժ Սարգսյանը 21 տարի. Վահան Շիրխանյան

Բաց նակամով «Ժողովուրդ» օրաթերթին է դիմել ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը, որն այժմ գտնվում է ՀՀ ԱՆ «դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում: Ստորեւ ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ. «Խաբողը պետք է հասկանա, որ խաբելով ուրիշին՝ խաբում է նաեւ իրեն: Հայկական իրականությունում այս պարզ ճշմարտությունը չի ընկալվում: Արդյունքում ունենք շարունակական անկում, քայքայում, բարոյազրկում: Ընտրությունների կեղծումը ոչ միայն ամենավտանգավոր խաբեությունն ու ինքնախաբեությունն է, այլեւ ամենաանթույլատրելի վարքագիծն է պետականության հանդեպ: Սա պետականության իմաստազրկման ամենակարճ ճանապարհ է, որով գնում է Սերժ Սարգսյանը 21 տարի: Երկրի այսօրվա վիճակը պայմանավորված է դրանով: Հայաստանն այսօր օրենսդրորեն եւ կառավարման համակարգով իրենից ներկայացնում է բազմագույն, բազմաորակ պատառներից կիսակարկատած սավան, որը ամեն ժամ ինչ-որ տեղից ճաք է տալիս: Հայոց պետականաշինարարները մերժեցին միջազգային փորձը, որ պահանջում էր ազգային ու համամարդկային արժեքների ներդաշնակեցում, կիրառական վիճակի ապահովում, ապա ներդրում, այն էլ՝ հատվածային: Դա չարվեց: Արդյունքում ստացանք արժեզրկված իրականություն, որտեղ ազգային արժեքները մերծված են, իսկ համամարդկային, եվրոպական արժեքները կալանված ու կիրառումից հանված են: Ախտորոշումը հետեւյալն է՝ Հայաստանի պետական կառավարման համակարգը անտեսել է պետական եւ ազգային շահը (Հայաստանի դեպքում դրանք նույնն են), եւ պահպանել են անձնական շահը: Սա քրոնիկ, 22 տարվա հիվանդություն է, որի սկզբնաղբյուրը, հետագայում նաեւ պահապանը, Սերժ Սարգսյանն է: «Կառավարի՛ր արդարությամբ եւ երկրում հանգստություն կլինի». սա կառավարման գլխավոր աքսեոման է, բայց ոչ Հայաստանի համար, որովհետեւ արդարությունն անհամատեղելի է անձնական շահի հետ: Կա իշխանության ձեւավորման երկու ճանապարհ՝ ա)ժողովրդի վստահության բ) բռնազավթման Հայաստանում, այն բռնազավթված է 21 տարի, եւ պետությունը, որպես ժողովրդի (բոլորի) շահերը սպասարկող մարմին, չկա, բայց կա ընտրյալների խմբի շահերը սպասարկող ռեժիմ: Այստեղ զարմանք չկա: Աշխարհին շատ նման դեպքեր են հայտնի: Ցավալին այն է, որ դա մեր երկրում է, որը 1/3 դարձել է աղետի գոտի՝ երկրաշարժով, ներքաշվել է պարտադրված պատերազմի մեջ, կորցրել է տնտեսությունը՝ որպես համակարգ, եւ պաշարված է թշնամիներով: Այսքանից հետո դժվար էր պատկերացնել, որ կգտնվի մի հայ մարդ, որը նման վարքագիծ ընտրի կառավարման մեջ: Առավել անմխիթար է արտաքին քաղաքական ոլորտը, որը դատապարտված է ապարդյուն մաղել Եվրոպայի, ԱՄՆ-ի լիմիտը՝ չունենալով հստակ հայեցակարգ: Ռեժիմի պայմաններում այլ վիճակ հնարավոր չէ: Ինքնգալուխ, առանց Արցախի լիազորման «վերցրել են» միայն Արցախին պատկանող դերը, աջ ու ձախ խոստումներ տվել, խճճվել ու ամբողջ ազգը տանում են կործանման: Երկիրը ամայացնող արտագաղթը, ժողովրդի ունեզրկումը եւ աղքատացումը, անարդարության ու կամայականության օր օրի խորացումը, անբուժելի հիվանդների ավելացումը, թմրամոլության շեշտակի աճը՝ ռեժիմի գոյության հետեւանքն են: Նույնի հետեւանքն է նաեւ իմ, Սամվել Բաբայանի, Ժիրայր Սէֆիլյանի, Գառնիկ Մարգարյանի, Վովա Առաքելյանի, Անդրեաս Ղուկասյանի, «Սասնա ծռեր»-ի, Շանթի եւ հարյուրավոր այլոց բանտում գտնվելը: Ռեժիմը դարձել է երկրի ապագայի իրական սպառնալիք: Հայությունն ունի երկու գերխնդիր՝ ա)ազատվել ռեժիմից բ)հասնել Արցախի խնդի արդարացի լուծմանը: «Պետության կայունությունը պայմանավորված է ինքնաբավությամբ». Արիստոտել: Կիսադատարկ, բնական, քաղաքական, ռազմական, տնտեսական աղետի շեմին կանգնած Հայաստանի ռեժիմը շարունակում է միակ խնդիր տեսնել սեփական ինքնաբավության ապահովումը: Եթե երկրում լիներ օրենքի եւ օրինականության պահապան դատա-իրավական համակարգ, ռեժիմը վաղուց վերացած կլիներ, սակայն այն սերտաճել է ռեժիմի հետ, վերածվել նրա հրահանգների կատարածուի եւ դարձել է պետականության քայքայման եւ երկրի ավերման ակտիվ մասնակից: Ուստի ռեժիմի գոյության դադարեցումը դարձել է համահայկական, համաժողովրդական գերկարեւոր խնդիր: Չեզոքությունը այստեղ հավասար է ինքնամահախոսական կազմելուն: ՀՀ ՊՆ նախկին տեղակալ Վահան Շիրխանյան»:

դիտվել է 40 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am