Վալերի Մելաձեն վերամիավորվել է նախկին կնոջ հետ
Տեղի է ունեցել Վալերի Մելաձեի դստեր՝ Ինգայի ամուսնական խնջուքի հանդիսությունը, որն անցել է Մարոկկոյի գոլֆ ակումբներից մեկում։ Մարոկկոն փեսայի՝ Նորի Վերգիզի հայրենիքն է։ Այս մասին հայտնում է 7days պորտալը։
Արարողության առիթով Ինգայի ծնողները՝ Վալերին ու Իրինան, ովքեր ամուսնալուծված են, վերամիավորվել են։ Նրանց սեղանի շուրջ նստել էին նաև նրանց մյուս երկու ընդհանուր դուստրերը՝ Սոֆիան և Արինան։
Վալերիի ներկայիս կինը՝ Ալբինա Ջանաբաևան հարսանիքին չէր հրավիրվել։

