Լաս Վեգասի հրաձիգը կարող էր չախտորոշված հոգեկան հիվանդ լինել
Լաս Վեգասում տասնյակ մարդկանց մահվան պատճառ դարձած հրաձգի հյուրանոցային համարում գտնված գրության մեջ մարդասպանը կատարել է տեխնիկական հաշվարկներ, որպեսզի կարողանա հնարավորինս շատ մարդ սպանել, այս մասին հայտնի է դարձել Լաս Վեգասի հարձակման գործով հետաքննության ընթացքում: Ամերիկյան ԶԼՄ-ների աղբյուրները հայտնել են ԱՄՆ-ի պատմության ամենաարյունալի հրաձգության գործով քննության ընթացքի մասին։ CNN հեռուստաալիքը հայտնում է, որ հյուրանոցի համարում գրություն են գտել։ Այն չի պարզաբանել հրաձգության շարժառիթը, թերթիկի վրա եղել են բալիստիկայի (մարմինների տեղաշարժ) հաշվարկներ։ ABC News-ի զրուցակիցները հաստատում են, որ Փեդոքը կարող էր տառապել չախտորոշված հոգեկան հիվանդությամբ, նման պատկեր է ստեղծվում նրա հետ շփում ունեցած մարդկանց հարցաքննությունից։
