Թբիլիսիում կայացել է Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Այցով Թբիլիսիում գտնվող Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեի հետ, հայտնում է APA գործակալությունը։ Հանդիպումը կայացել է ՎՈՒԱՄ-ի ԱԳ նախարարների խորհրդի հանդիպման շրջանակում՝ նվիրված կազմակերպության 20-ամյակին։ Հանուն ժողովրդավարության և տնտեսական զարգացման կազմակերպության հանդիպմանը քննարկվել են ՎՈՒԱՄ-ի շրջանակում երկկողմ համագործակցության և փոխգործակցության հարցերը:
