Նիկոլ Փաշինյանը՝ հին ու նոր օլիգարխիայի արանքում

Նիկոլ Փաշինյանն ամբողջ կյանքում «հակաօլիգարխիկ ընդդիմադիր» էր աշխատում։ Նրան վճարում էին հենց այդ աշխատանքի դիմաց։ Վճարում էին և օգտագործում ներիշխանական գզվռտոցների ժամանակ։

Այնքան վճարեցին ու այնքան օգտագործեցին, որ վերջում հաճախորդը վերահսկողությունից դուրս եկավ և դարձավ վարչապետ։

Նիկոլի վարչապետացման հարցում իրենց դերակատարումն ունեցան նաև դրսի վճարողները, որոնք ներսի վճարողներից, բնականաբար, հարուստ էին։ Ներսինները մնացին իրենց իսկ կիրառած «պրիոմի» տակ։ Ինչևէ։

Նիկոլի օլիգարխացումը

2018–ի «թավիշը» հակաօլիգարխիկ լոզունգներով էր։ Մերժվում էր օլիգարխիան։

Պողոսներին համոզում էին, որ իշխանության գալուց հետո օլիգարխներից փողերը վերցնելու են և բաժանեն աղքատներին՝ կյանքը դարձնելով մեղր։ Պողոսները հավատացին ու ․․․ քաշվեցին։ Հիմա պողոսներին քերթում են մինչև վերջ։

Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը լեզու գտավ հին օլիգարխների հետ։ Ոմանցից փող վերցրեց, ոմանց հետ փայ մտավ, ոմանց դարձրեց իր «եվնուխը»։ Պողոսներին ոչինչ չհասավ։ Ու չէր էլ կարող հասնել, քանզի Նիկոլը նման պլաններ չուներ։ Մի բան էր հակաօլիգարխիկ հայտարարություններ անելը, մեկ այլ՝ բան իրականությունը։

Իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հին օլիգարխների հետ ախպերացած է ու միաժամանակ նորերին է աճեցնում, որպեսզի վերջում հներից ամբողջը խլի ու նորերով ստեղծի «հեղափոխական օլիգարխիա»։ Պողոսներին այդ դեպքում էլ երեք մատի կոմբինացիա է հասնելու։

Այս փուլում Նիկոլն աճեցնում է ոմն Նարեկ Նալբանդյանի, ում անունով խլում են «տամոժնու» Արմեն Ավետիսյանի ծաղկաձորյան հյուրանոցը, ընդհատակ անցած Հովիկ Աբրահամյանի դղյակը։ Խլում են, որ իրենք դառնան արմենավետիսյաններ, հովիկաբրահամյաններ։

Նիկոլն աչք ունի նաև Սամվել Ալեքսանյանի ունեցածի վրա, բայց դեռ ձեռքը չի հասնում։ Լֆիկ Սամոն բարեխիղճ մուծվում է նիկոլենց ու առաջնորդվում «ով էշ, ես փալան» կարգախոսով։ Լֆիկին թվում է, թե իրեն ոչինչ չի սպառնում, բայց չարաչար սխալվում է։

Նիկոլական օլիգարխ Նարեկ Նալբանդյանը հայտարարել է, որ մանրածախ առևտրով զբաղվող խանութների ցանց է ստեղծելու։ Այդ ցանցն, ակնհայտորեն, «Երևան սիթի»–ները ոչնչացնելու նպատակով է արվելու։

Նիկոլական թրքաբոլշևիզմն ագահ է։ Այնպես որ հին օլիգարխներ «Ջերմուկի» Աշոտ Արսենյանը, ՍԱՍ–ի Արտակը, Լֆիկ Սամոն և մյուսները թող չմտածեն, որ «հեղափոխականների» գիրկը թռնելով ու մեկ գիշերում «թավշյա» օլիգարխներ դառնալով՝ փրկել են իրենց քամակները։ Դա շատ ժամանակավոր է։ Եթե Նիկոլը մնաց իշխանության, իրենց բոմժացնելու են։ Լֆիկն ինչքան էլ ճկուն լինի, Աշոտն ինչքան էլ բնակարաններն էժանով նվիրի սուրենպապիկյաններին, ՍԱՍ–ն ինչքան էլ հարմարվի նոր իրավիճակին, միևնույն է Նիկոլին նոր օլիգարխներ են պետք, որ նրանց անունով թալանի, իսկ հներին պետք է պատժի, որ պողոսների սիրտը հովանա, քանզի դրանց բերանները բան չի մտնելու։ Գոնե տեսարաններով պե՞տք է կերակրվեն, թե՞ ոչ։

Հայկ Ուսունց
7or.am

դիտվել է 576 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am