Էրդողանը կայցելի Ադրբեջան
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը հեռախոսային բանակցություններ են վարել: Այս մասին հայտնում է Report.az-ը: Երկու ղեկավարները բացի ադրբեջանա-թուրքական հարաբերություններից, տարածաշրջանային հարցեր են քննարկել: Անդրադարձել են նաև Էրդողանի հոկտեմբերի վերջին նախատեսվող այցին Ադրբեջան:
