Միջազգային հանրությունը այլ կերպ է գնահատում ռուսների հաջողությունն Ավդեևկայում, Փաշինյանը՝ այլ կերպ, բայց դա ունի իր պատճառները

Օրերս ռուս-ուկրաինական ճակատում արձանագրվեց բեկում, ուկրաինական զորքերը ստիպված եղան հեռանալ իրենց վերահսկողության տակ գտնվող Ավդեևկա քաղաքից:
Զարմանալիորեն դա համընկավ Ուկրաինայի զորքերի գլխավոր հրամանատարի փոփոխության և այն բանի հետ, որ ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատը հրաժարվեց Ուկրաինային տրամադրել ավելի քան 60 միլիարդանոց աջակցությունը:
Այս իրադարձությունները լայնորեն լուսաբանվեցին աշխարի տարբեր լրատվամիջոցներում:

Այսպես, CNN Turk հեռուստաալիքը, որը ամերիկյան CNN լրատվական հեռուստաալիքի թուրքական տարբերակն է, կարծում է, որ «Ավդեևվկայի գրավումը Ռուսաստանի ամենամեծ հաղթանակն է ուկրաինական հակահարձակման ձախողումից և 2023 թվականի մայիսին Բախմուտում ռուսական զինված ուժերի հաջողությունից ի վեր»։ Հեռուստաալիքը կարծում է, որ ռուս զինվորականներին հաջողվել է «հսկայական ռազմական հմտություն ցուցաբերել ուկրաինական ֆորպոստի փլուզման ժամանակ, որը տասը տարի շարունակ սպառնում էր Դոնեցկին»։

Իսկ եգիպտական պարբերական «Ալ Խալիջը» նշում է, որ «Ավդեևվկայի գրավումը ապացուցեց, որ ՆԱՏՕ-ն և Ուկրաինան չեն հաղթի Ռուսաստանին»:

Քաթարյան «Ալ Ջազիրա»-ն գրում է, որ «Ավդեևվկան ցույց է տվել Ուկրաինայի ռազմական ներուժի մարումը»:

Ամերիկյան Politico-ն նշում է հետևյալը. «...Շատ արևմտյան քաղաքական գործիչներ և պաշտոնյաներ ասել են, որ Ուկրաինան կպարտվի Ռուսաստանի հետ հակամարտությունում՝ առանց ԱՄՆ-ի լրացուցիչ 60 միլիարդ դոլարի ռազմական օգնության: Բայց նրանք նաև «վստահ չէին, թե ինչպիսին կարող է լինել ուկրաինական հաղթանակը, նույնիսկ այս ուժեղացման դեպքում»:

Չեխական Lidovky-ն նշում է. «...Մեկ տարի առաջ Մյունխենի կոնֆերանսում Չեխիայի նախագահ Պետր Պավելը խորհուրդ տվեց մեծ հուսեր չունենալ Ուկրայինայի մասով։ Հետո նա առաջարկեց պատրաստվել վատագույնին։ Եվ նա իրավացի էր։ Այսօր արդեն ողջ Արեւմուտքը թերահավատորեն է նայում Ուկրաինայի զինված ուժերի հաջողության հավանականությանը...»:

Ամերիկյան պարբերականներից մեկն էլ համեմատելով ԱՄՆ-ի դիրքորոշումը Ուկրաինայի հետ, հիշեցնում է Աֆղանստանի ճակատագիրը: «... Երբ պարզ դարձավ, որ հաջողությունը հնրարավոր չի լինելու գրանցել, ամերիկացիները ձեռքները լվանալու են Ուկրաինայից...»,- նշում է պարբերականը:

Կարելի է արձանագրել, որ միջազգային ասպարեզում այլևս չեն մնացել, քիչ թե շատ ազդեցիկ շրջանակներ, որոնք կհավատային, որ Ուկրաինան կկարողանա վերականգնել իր տարածքային ամբողջականությունը:

Բայց պարզվում է, այս շարքում կա բացառություն, և նրա անունը... Նիկոլ Փաշինյան է, որ հրապարակավ հայտարարում է, որ չի կիսում դիրքորոշումը Մոսկվայի հետ այս հարցում:

Ընդ որում, բազմաթիվ երկրներ, որոնք նույնպես չեն կիսում Մոսկվայի դիրքորոշումը, հրապարակավ չեն արտահայտվում դրա մասին: Օրինակ ԵԱՏՄ անդամ մյուս երկրները՝ Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը:

Մոսկվային չեն քննադատում Չինաստանը, Հնդկասատանը: Նույնիսկ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ավելի զգույշ է մոտենում այս հարցին:

Բայց Նիկոլ Փաշինյանը «ԴՈՒԽՈՎ Է» այս հարցում: Նա այդպիսին չէ Հայաստանի շահերի հետապնդման հարցերում, էլ չասենք Արցախի հարցում:
Սակայն, պարզվում է, կոնկրետ Ուկրաինայի հարցում Փաշինյանն ունի սկզբունքային դիրքորոշում:
Այս ամենը փաստում է մեկ բան. իրոք Հայաստանը հայտնվել է մեծ թակարդի մեջ, քանի որ ղեկարվում մի մարդու կողմից, ով հետամուտ է բացառապես իր շահերին, որոնք 180 աստիճանով հակասում են Հայաստանի շահերին, և դա արդեն տեսանելի է հանրության գրեթե 95 տոկոսի համար:
Իսկ ինչով՞ է զբաղված ընդդիմությունը: Սա արդեն քննարկման այլ թեմա է:

Արտակ Հակոբյան
Zham.am

 

դիտվել է 634 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am