Նիկոլ Փաշինյանի հակահայկական, հակառուսական ու հակաիրանական քաղաքականությունը մտնում է եզրափակիչ փուլ

Նիկոլ Փաշինյանը, հանուն սեփական կաշվի փրկության, Հայաստանը դրել է Ռուսաստան-Արևմուտք, Իրան-Արևմուտք աշխարհաքաղաքական բախման զոհասեղանին:

Իրանից ուղիղ տեքստով ասացին, որ չեն ողջունում ԵՄ դիտորդների ներկայությունը ՀՀ սահմաններին: Իրանը ստիպված էր այդպես վարվել, քանզի դիվանագիտական լեզուն սրանք կարծես թե չեն հասկանում կամ իրենց չհասկացողի տեղ են դնում: Ինչպես հայտնի է՝ ուղիղ խոսքը հայտնի կենդանուն են ասում:

ԵՄ դիտորդների մասով բացասական էր արտահայտվել նաև Կրեմլը: Ու եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ՀՀ անվտանգության և գոյության երաշխավորներն այս պահին Իրանն ու Ռուսաստանն են, ապա Նիկոլի խաղը մեզ համար դառնում է խիստ վտանգավոր:

Նիկոլն այս ամենը հասկանում է, բայց այդուհանդերձ գնում է այդ ճանապարհով: Ինչպես վերևում նշեցինք՝ սեփական կաշին փրկելու համար: Գինը լինելու է Հայաստանի գոյությունը: Ավելի ճիշտ՝ չգոյությունը:

Նիկոլը դրսում պարտավորություն է ստանձնել՝ Հայաստանը հակառուսական ու հակաիրանական տարածք դարձնելու, և հետևողականորեն գնում է այդ ուղղությամբ:

Նրա մյունխենյան վերջին այցն ու արված հայտարարությունները ևս այդ գծի մեջ էին: Նիկոլ Փաշինյանը փաստացի պատերազմ հայտարարեց Ռուսաստանին՝ պաշտպանելով Ուկրաինային: Եվ դա այն դեպքում, երբ Ուկրաինան և՛ Արցախի, և՛ Հայաստանի հարցերում բացահայտ ադրբեջանամետ ու հակահայկական քաղաքականություն է որդեգրել:

Նիկոլի դրսի տերերին դա չի հետաքրքրում և իրենք Նիկոլից պահանջում են սահակաշվիլիություն, զելենսկիություն անել: Նիկոլն էլ անում է՝ հայտարարելով, որ ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Նիկոլը կարող էր չանդրադառնալ ռուս-ուկրաինական հակամարտության թեմային կամ գոնե չեզոք դիրքորոշում պահել: Բայց նա նախընտրում է հակամարտության մեջ կողմ բռնել: Ուկրաինայի կողմը: Թե ինչ ենք մենք դրանից շահելու կամ կորցնելու, ակնհայտ է:

Նիկոլն այս ամենին ավելացնում է նաև թուրք-ադրբեջանական և դրսի այլ տերերի պահանջով ՀՀ-ն ՀԱՊԿ անդամակցությունից դուրս բերելու հարցը: Հենց այդ հարցի լուծման համար էլ նա սահմանադրական փոփոխությունների է գնում: Դաժան խաղը մոտենում է ավարտին:

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 363 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am