Դժոխքի միջով ենք անցել, այսօր ի՞նչ է ասում մեզ Փաշինյանը․ ո՞նց է նման բան խոսում․ արցախցի (video)
Տեղահանված արցախցիներն այսօր բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի առջև։ Նրանցից մեծ մասն ընտանիքում ունի զոհեր, անհետ կորածներ։ Վշտի և կորուստի հետ միասին տեղահանված մեր հայրենակիցները բախվում են նաև սոցիալական խնդիրներին։ Շատերի նպաստներն են կտրել, պետությունը դրամական օգնությունն է դադարեցրել և այլն։
