ՔՊ-ական պատգամավորի ուշագրավ արդարացումը՝ պատվավոր կոչումները չեղարկելու նախագծին (video)
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա՝ փետրվարի 20-ի նիստի օրակարգում կառավարության հեղինակած՝ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին օրենքում փոփոխությունների քննարկումն էր երկրորդ ընթերցմամբ։ Այս անգամ առաջարկում են ավելի քան 15 կոչումներ չեղարկել։ Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը որոշումն արդարացնում է այսպես․
«Չեմ համարում, որ որևիցե մարդ ոչ արժանիքահեն հիմքով է ստացել այս կամ այն կոչումը, բայց կան շատ արժեքավոր արտիստներ, երաժիշտներ, մասնագետներ որոնք պետք է ստանային այդ կոչումները և դրանք չեն ստացել»։
Ստացվում է՝ քանի որ շատ արժեքավոր արտիստներ կոչում չեն ստացել, կառավարությունը ոչ թե նրանց կարժևորի կոչումներով, այլ՝ համակարգը վերացնելով։
Մանրամասն՝ տեսանյութում։
