«Մեկին հազար ձի ու ջորի». ի՞նչ սկզբունքով է գումարները բաշխում ԿԳՄՍՆ-ն


«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստը» նախորդ հրապարակումներից մեկում անդրադարձել էր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված և 2023 թ.-ի ընթացքում անցկացված հոբել յանական միջոցառումներին տրամադրված ֆինանսական միջոցների բաշխվածությանը: Այս առումով ուշադրության է արժանի գումարների տրամադրման անհամաչափությունը, որի հետ կապված ներկայացնում ենք մի քանի փաստ:

Արամ Խաչատրյանի 120-ամյակի հոբելյանական միջոցառումների համար նախատեսված ֆինանսական միջոցների առյուծի բաժինը «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ինն է: «Փաստի» գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՊՈԱԿ-ից տեղեկացրել են, որ հատկացված 244 մլն 431 հազար դրամի (Խաչատրյանի 120-ամյակին ուղղված պետական ֆինանսավորման ավելի քան 50 տոկոսը) շրջանակներում կյանքի է կոչվել «Արամ Խաչատրյան-120» հոբելյանական ծրագրի միջոցառումների բրենդավորման, լուսաբանման և գովազդատեղեկատվական արշավի իրականացման ծրագիրը (25,4 մլն դրամ), տեղի է ունեցել «Երևանյան 15-րդ միջազգային երաժշտական փառատոնը (42 մլն դրամ), նվագախումբը հյուրախաղերի է մեկնել Հունաստան, Կանադա, ԱՄՆ (177մլն դրամ):

Գրությունից պարզ է դառնում, որ ինչ ծրագիր «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարությանը, բոլորը հավանության են արժանացել և ֆինանսավորվել են։

Նույնը չես ասի, օրինակ՝ «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի մասին։ Վերջինիս ուղարկված հարցմամբ «Փաստը» պարզել է, որ հիմնադրամը հինգ ծրագրի ֆինանսավորման համար դիմել էր ԿԳՄՍ նախարարությանը, սակայն հավանության է արժանացել միայն ֆրանսիական «Մեցցո» հեռուստաընկերության կողմից Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված վավերագրական ֆիլմի պատրաստումն ու հեռարձակումը. այդ նպատակով նախարարությունը հիմնադրամին տրամադրել է ընդամենը 15 մլն դրամ: Հիմնադրամի ֆինանսավորման չարժանացած ծրագրերն էին՝ «Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հանդիսավոր բացման արարողություն», «Խաչատրյանական գույներ», Արամ Խաչատրյանի մասին անդրադարձներ հեղինակավոր «Եվրոնյուզի» եթերում, Արհեստական բանականությամբ ջութակի մրցույթ: Ընդհանուր առմամբ, հիմնադրամին հատկացվել է 74 մլն դրամ, որից 39 մլն դրամը հատկացվել է Երևանում անցկացվող Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին, որի պետական ֆինանսավորումն ամենամյա է:

Նույնը վերաբերում է նաև Արամ Խաչատրյանի միջազգային փառատոնին, որի համար հիմնադրամին հատկացված ընդհանուր բյուջեից տրամադրվել է 20 մլն դրամ: Ի դեպ, հիմնադրամը 2023 թ. դեկտեմբերին Արամ Խաչատրյանի անվան ջութակահարների մրցույթը կազմակերպել է նաև Չինաստանում, որին մասնակցել է նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը: Մրցույթն անցկացվել է Պեկինի ազգային օպերային թատրոնում։ Այդ նախագիծը իրագործելու համար հիմնադրամը չի էլ դիմել պետական աջակցությանը:

Ֆինանսավորմամբ երկրորդ տեղում է «Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ը, որին հատկացվել է 111 մլն դրամ՝ Վրաստանում և Ֆրանսիայում հյուրախաղերի կազմակերպման համար:

Համեմատության համար նշենք, որ, օրինակ՝ «Արամ Խաչատրյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ին տրամադրվել է 21 մլն 245,6 հազար դրամ: Այդ գումարով «Արամ Խաչատրյան» եռյակի մասնակցությամբ կազմակերպվել են միջոցառումներ Ուրուգվայում, Արգենտինայում, Ռուսաստանում և Իտալիայում, ինչպես նաև վերահրատարակվել է Խաչատրյանի ստեղծագործությունների նոտային գրականությունը:

Այս պարագայում հետաքրքրական է, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը որպես ֆինանսավորում 48 մլն դրամ է ստացել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգների կազմակերպման համար։ Սակայն նվագախմբի՝ «Փաստին» ուղղված պատասխանից պարզ է դառնում, որ նվագախումբը դիմել է նախարարությանը 98,6 մլն դրամի ֆինանսավորման համար, սակայն ֆինանսավորում է ստացել 48,3 մլն դրամ, որն ուղղվել է նվագախմբի 14 օրվա օրապահիկների հատկացմանը։

Այս ամենից, բնականաբար, հարցեր են առաջանում, թե ի՞նչ սկզբունքով է նախարարությունը տրամադրում ֆինանսավորում, քանզի այնպիսի տպավորություն է, որ գործում է մեկին՝ ամեն ինչ, մյուսին գրեթե ոչինչ սկզբունքը, կամ, ինչպես Ֆրիկն է գրել՝ «մեկին՝ հազար ձի ու ջորի, մեկին՝ ոչ ուլ մի, ոչ մաքի»: Օրինակ՝ արդյունավետության համար առավել առաջնահերթ չէր լինի՞, ենթադրենք, հավանություն տալ մի նախագծի, որի շնորհիվ տարվա կտրվածքով «Եվրոնյուզի» եթերում պարբերաբար անդրադարձներ կկատարվին հայ մեծանուն կոմպոզիտորին: Իսկ միգուցե կա ա՞յլ հետաքրքրություն այս ամեն ինչի մեջ։ Կամ՝ գուցե նորից գործում է յուրայիններին՝ ամեն ինչ, իսկ այլոց՝ գրեթե ոչինչ սկզբո՞ւնքը։ Մի խոսքով, հարցերը շատ են, պատասխաններ չկան»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 

դիտվել է 364 անգամ
Լրահոս
Դե թող փորձվի Թրամփը․ վաղը ռուսական մի նավ կմտնի իրանական նավահանգիստ․ Հայկ Այվազյան (video) Ձեզ ասեմ՝ ինչու են հենց այս պահին Փաշինյանի թիրախում կանայք․ Մարիաննա Ղահրամանյան (video) Դու՞ք եք հրաման տվել՝ 18-ամյա Դավիթին, ասֆալտին ծեփելով, բերման ենթարկեն․ Դանիելյանը՝ ՆԳ նախարարին (video) Մեխը ծռվել է․․․ Վերջ․․․․ Ռոբերտ Քոչարյան (video) Դանակը ոսկորին է հասել, այս հարցն արագ լուծվելու է․ Արմեն Ռուստամյան (video) «Ամեն օր Հայաստանում սպանություններ են, ու՞ր են այս իրավապահները»․ Փաստաբան (video) «Անդրանիկ Քոչարյա՛ն, քո երեխեն քո նման ցածրակարգ երկերեսանի տականք է»․ քաղաքացի (video) «Փաշինյանը մեսիջ ուղարկեց ՔՊ-ականներին»․ Թեժ իրավիճակ ԱԺ-ում (video) Բերման ենթարկված Հասմիկ Ամիրզադյանը 5 որդեգրած անչափահաս երեխա ունի. Լուսինե Մարտիրոսյան (video) Սպասվում է անձրև և ամպրոպ Ադրբեջանական կողմը քանդել է Ստեփանակերտի Հեքիմյան փողոցում կառուցված սուրբ Հակոբ եկեղեցին Աբսուրդ է․ 14 անձ բերման է ենթարկվել, թիվն ավելանում է, չգիտենք՝ որտեղ են. փաստաբան (video) Նախկինում մեկնարկած աշխատանքները ներկայացվում է որպես նոր արդյունք. սա խոսում է համակարգային ձախողման մասին. փորձագետ ՇՏԱՊ․Հայտնի է՝ ինչու են բերման ենթարկել Սամվել Կարապետյանի ներկայացուցիչներին․ Ղազինյանը մանրամասնեց (video) «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներից մեկ անձի մեղադրանք է ներկայացվել․Ղահրամանյան Փաշինյանի ռեժիմը հոգեվարքի մեջ է․ կոլապս ՔՊ–ում (video) «Tesla»-ն կոտրել է երթևեկությունը կարգավորող լուսակիրը և հայտնվել երկաթե սյան մոտ Երբեք այսպիսի անխնամ, անբան ու ճղճիմ վիճակ Երևանի փողոցներում չի եղել. Սոս Հակոբյան Խաղաղ պայմաններում 5-րդ մահը բանակում՝ 4 ամսվա ընթացքում․ «Ազատություն» Իսրայելը Լիբանանում շտապօգնության խմբեր է թիրախավորել․ կան զոհեր և վիրավորներ «Ուժեղ Հայաստանից» արդեն 15 անձ են բերման ենթարկել․ փաստաբանները չեն կարողանում նրանց հետ հանդիպել Անդրադարձ է կատարվել Արցախի հայ բնակչության բռնի տեղահանման և այդ ոճրագործության հետևանքներին «Փաշինյա՛ն, էդ քո տված 10 հազարի վրա դնում եմ 20 հազար ու շպրտում երեսիդ». քաղաքացի (video) Խուզարկություններ՝ «Ուժեղ Հայաստան»-ի Արտաշատի գրասենյակում. ձերբակալվել է պատասխանատուն «Ուժեղ Հայաստան». Առավոտվանից խոչընդոտում են փաստաբանների մուտքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am