Ռոման Բերեզովսկին գլխավոր մարզչի հետ միասին հրաժարական է տվել
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին հեռացել է Մոսկվայի «Դինամոյից»: Այսօր թիմի գլխավոր մարզիչ Յուրի Կալիտվինցեւը պաշտոնանկ է արվել: Նրա հետ միասին հրաժարական են տվել նաեւ օգնականները, այդ թվում Ռոման Բերեզովսկին, որը «Դինամոյի» դարպասապահների մարզիչն էր:
