Անթալիայում շրջվել է զբոսաշրջիկներ տեղափոխող միկրոավտոբուսը
Թուրքիայի Անթալիա քաղաքում զբոսաշրջիկներ տեղափոխող միկրոավտոբուսը շրջվել է: Վթարի հետևանքով երեք զբոսաշրջիկ է զոհվել, ևս 10-ը տուժել, որոնց թվում կա մեկ երեխա:Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն` հղում տալով «CNN Turk»-ին: Ինչպես հայտնում է աղբյուրը` միկրոավտոբուսում զբոսաշրջիկներ են եղել Գերմանիայից:
