Իսկ ո՞ւր մնացին Նիկոլի «ցլերը»...

Վերջին օրերին, տարբեր մարզաձևերում Հայաստանը ներկայացնող մարզիկները բավականին տպավորիչ հաղթանակներ են տանում միջազգային մրցաշարերում, լինի՝ Եվրոպայի առաջնություն, Աշխարհի գավաթ:

Այստեղ ի՞նչն է հետաքրքիր: Իսկ այստեղ հետաքրքիր է այն, որ պարտությամբ հպարտացող Նիկոլ Փաշինյանն ու, առհասարակ, նրա՝ «պարտությամբ հպարտացողների», Արցախն ուրացողների իշխանությունն ու նրանց քարոզչությունը ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի հանրային ընկալման մեջ արմատավորեն թունավոր կաղապար, թե՝ Հայաստանը թույլ է, հայությունը խեղճ է, հայը չունի պատմություն, հայի պետականությունը դրվագներ են, այս, այն: Իրենք, թերևս, խեղճուկրակության ջատագով լինելով (հիշեք՝ «խեղճ, միամիտ, հարիֆն ինչ աներ»-ի կարգի կաղապարների տարածումը), այդ որոմն ուզում են ամեն գնով արմատավորել հանրության մեջ: Պարտությամբ հպարտացողին իրեն նման պարտությամբ հպարտացողների բազմություն է պետք, որպեսզի ավելի հեշտ արդարացնի իր կործանարար գործունեությունը:

Բայց մեկ էլ, մրցասպարեզ են ելնում ըմբշամարտիկներ, մարմնամարզիկներ, ծանրամարտիկներ ու տանում են հաղթանակ՝ հաղթանակի ետևից, այդ թվում՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ներկայացուցիչների նկատմամբ:

Հասկանո՞ւմ եք, այդպես չի լինում, որ ժողովուրդն ու երկիրը խեղճուկրակ լինեն, իսկ նրանց ծոցից ելած, նրանց ներկայացնող մարզիկներն աջուձախ հաղթեն: Ուրեմն այստեղ մի բան այն չէ: Եվ հանրահայտ է, թե մեր երկրում ինչը այն չէ ու իր տեղում չէ:

Հարկավ, առաջին անգամը չէ, որ մեր մարզիկները միջազգային մրցումներում հաղթում են կամ մեդալներ նվաճում: Ոչ էլ, վստահ ենք, վերջին անգամն է: Այստեղ հարցն այն է, որ դա տեղի է ունենում այն բանի խորապատկերում, երբ փաշինյնական իշխանությունը երկիրը տանում է շարունակական պարտությունների, քիչ չի, դեռ մի բան էլ անընդհատ այն է քարոզում, թե՝ խեղճ ենք, թույլ ենք, վայ, բա ցլերը մեզ կտրորեն:

Իսկ ո՞ւր մնացին Նիկոլի «ցլերը»...

Ու թեպետ սա հռետորական հարց է, բայց արժե, որ այն յուրաքանչյուրը տա ինքն՝ իրեն:

Արտաշես Արամյան
Zham.am 

դիտվել է 716 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am