Մոսկվայում ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները բողոքի ակցիայի են դուրս եկել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրը ձերբակալված ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները բողոքի ակցիայի են դուրս եկել: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Պուշկինի հրապարակում հարյուրավոր մարդիկ են հավաքվել: Երկու ժամ Նավալնիի կողմնակիցներն իրագործում են իրենց սահմանադրական իրավունքն առանց խոչընդոտների ոստիկանության կողմից: Ցուցարարները բացականչում են «Կորչի՛ թագավորը», «Նավալնին մեր նախագահն է»:
