ՌԴ կոչը Բաքվին. Մոսկվան չի թաքցնում Երեւանի հետ ռազմատեխնիկական համագործակցության փաստը
Մոսկվան չի թաքցնում Երեւանի հետ ռազմատեխնիկական համագործակցության փաստը եւ Բաքվին կոչ է անում ըմբռնումով մոտենալ։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք արդեն դիվանագիտական աղբյուրներով ադրբեջանական կողմին հայտնել ենք, որ Ռուսաստանը Հայաստանի հետ կապված է դաշնակցային հարաբերություններով, այդ թվում զարգացնում է ռազմատեխնիկական համագործակցությունը: Դա բոլորին հայտնի փաստ է, մենք համագործակցում ենք բաց, ազատ եւ չենք թաքցնում դա։ Մենք հույս ունենք, որ այդ փաստը Ադրբեջանում հասկանում են»,- ընդգծել է Զախարովան։
